Ոստիկանները նյութեր են նախապատրաստում «Նաիրիտ» մտնող խողովակի գողության դեպքի վերաբերյալ

Լուրեր

13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
Բոլորը

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, փետրվարի 3-ին, ժամը 19.25-ին, Բագրատունյաց պողոտայի 70 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1971թ. ծնված Արայիկ Դողանյանին, որը խոստովանական բացատրություն է տվել, որ նույն օրը, ժամը 19.00-ին, իր ծանոթ Գևորգի հետ տեխնիկական միջոցների գործադրմամբ կտրել են «Նաիրիտ գործարան» ՓԲԸ տարածք մտնող ջրատարի խողովակը (7մ երկարությամբ, 50 մմ տրամագծով) և փորձել են գողանալ, սակայն ավարտին չեն հասցրել՝ բռնվելով ոստիկանության ծառայողների կողմից: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից,

«Ձեռնարկվում են միջոցառումներ տուժող անձին հայտնաբերելու ուղղությամբ:

Ա. Դողանյանը բաց է թողնվել:

Նախապատրաստվում են նյութեր: