Այսօր ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրը բացման խոսքով հանդես եկավ արդարադատության համակարգում կանանց դերին նվիրված համաժողովում, որը կազմակերպվել է ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի կողմից: Համաժողովը նպատակ ունի դատավորների, փաստաբանների, քննիչների և իրավապահ աշխատակիցների մասնակցությամբ քննության առնել արդարադատության համակարգին առնչվող մշակութային խոչընդոտները և դրանց հաղթահարման ուղիները: Համաժողովում իրավական ու իրավապահ …

