Օրենքն արգելում է, որ մասնակցեմ ընտրություններին. Սամվել Բաբայան

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Մամուլում պարբերաբար գրում են Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի՝ 2020 թվականին Արցախի Հանրապետության նախագահի ընտրություններին մասնակցելու հավանականության մասին: Factor.am-ի հետ զրույցում Սամվել Բաբայանն ասաց՝ օրենքն արգելում է, որ ինքը մասնակցի ընտրություններին:

Նա նշեց, որ այդ մասին ինքը պարբերաբար ասում է, բայց մամուլում շարունակում են գրել ընտրություններին իր մասնակցության մասին: «Դեռևս միայն այդքանը կասեմ»,- հավելեց ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատարը:

Հարցին, թե չառաջադրվելու դեպքում հնարավո՞ր է՝ աջակցի այլ թեկնածուի, Սամվել Բաբայանը պատասխանեց. «Դա թողնենք հետո, դեռ մի տարուց ավելի ժամանակ կա»: Նշենք, որ Բաբայանի առաջադրմանը խանգարում է այն, որ նա վերջին 10 տարում Արցախում մշտապես չի բնակվել. նախ Ռուսաստանի Դաշնություն էր, հետո՝ անազատության մեջ:

Հիշեցնենք, որ 2018 թվականի հունիսի 15-ին ՀՀ վճռաբեկ դատարանը բեկանեց Վերաքննիչ դատարանի՝ Սամվել Բաբայանի և մյուսների գործով ընդհանուր իրավասության դատարանի վճիռը անփոփոխ թողնելու մասին որոշումը՝ գործը ուղարկելով նոր քննության: Վճռաբեկը որոշեց նաև փոխել Բաբայանի խափանման միջոց կալանավորումը և ԱԺ պատգամավորների երաշխավորությամբ ազատ արձակել: Սամվել Բաբայանը կալանավորված էր հայտնի «Իգլայի» գործով:

Լիլիթ Շաբոյան