Վերին Լարսին այլընտրանք՝ նոր տրանսպորտային միջանցք. Մոսկվան ու Թբիլիսին ավարտել են 2011թ. համաձայնագրի կիրարկման համար անհրաժեշտ գործընթացը

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մոսկվան և Թբիլիսին ավարտին են հասցրել 2011 թվականի «Մաքսային վարչարարության և առևտրի մոնիթորինգի մեխանիզմի հիմնական սկզբունքների մասին» համաձայնագրի կիրարկման համար անհրաժեշտ գործընթացը: Այն թույլ կտա առևտրի և ապրանքների տարանցման համար օգտագործել Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքները: Այս մասին գրում է «Կոմերսանտը»:

Սակայն դա, աղբյուրի փոխանցմամբ, չի երաշխավորում, որ Ռուսաստանի կողմից անկախ ճանաչված, իսկ Վրաստանի կողմից գրավյալ համարվող հանրապետությունների տարածքով իսկապես բեռներ կանցնեն դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ:

Պայմանավորվածությունների նախագծի համաձայն՝ ծրագրվում է Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով անցնող նոր հսկիչ անցակետեր բացել, որտեղ մաքսային վերահսկողությունը կիրականացնի շվեյցարական SGS ընկերությունը:

«Բավական երկար ժամանակ պահանջվեց: Դա բացատրվում է այն հանգամանքով, որ նախագիծը բավական արտասովոր է: Որևէ տեղ նման նախադեպ չկա, ամեն ինչ առաջին անգամ է իրականացվելու»,- ասել է բանակցություններում Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն:

Նա նաև նշել է, որ համաձայնագիրը կողմերին չի պարտավորեցնում մեխանիկորեն բացել միջանցքները:

ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինն իր հերթին հայտարարել է, որ հիմա կողմերը պետք է համաձայնագրի իրագործման մեխանիզմներ մշակեն, ինչի համար բավական շատ ժամանակ կպահանջվի: «Արագ առաջընթաց մի ակնկալեք»,- ասել է Կարասինը:

Նշենք, որ համաձայնագրի իրականացումը շահեկան կլինի նաև Հայաստանի համար. ակնկալվում է, որ այն այլընտրանք կդառնա Վերին Լարսի անցակետին, որը ձմռանը առաջ տեղումների և ձնահոսքերի պատճառով հաճախ արգելափակվում է: