«Ռեստարտ» ուսանողական նախաձեռնությունը՝ Ամալյա Կոստանյանի անվան մրցանակակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ամալյա Կոստանյանի անվան 2018 թվականի մրցանակն այս տարի շնորհվեց «Ռեստարտ» ուսանողական նախաձեռնությանը։ Մրցանակն ստացան քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Պետրոսյանը և Շուշան Հարությունյանը՝ սկզբունքային ու խիզախ գործունեության և քաղաքացիական հասարակության զարգացման գործում նշանակալի ներդրման համար:

Մրցանակը սահմանվել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան» և «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպությունների կողմից։ «Ռեստարտ» նախաձեռնությունը հայտնի դարձավ հատկապես Պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի վերացման դեմ բողոքի գործողություններից հետո։

Համալսարանական ակտիվիստների համառ պայքարի շնորհիվ սահմանվեց տարկետման իրավունքի առավել ընդունելի կարգ, քան նախատեսում էր Կառավարությունը։

Նախաձեռնության անդամները աչքի ընկան նաև թավշյա հեղափոխության օրերին։ Ուսանողների պայքարի արդյունքում տևական օրեր մայրաքաղաքի կենտրոնական փողոցներ մնացին արգելափակված, նրանք եղան պայքարի առաջնագծում, ինչը լրջագույն աջակցություն էր հեղափոխական շարժմանը։

Հիշեցնենք, որ Ամալյա Կոստանյանը եղել է ԹԻՀԿ ՀԿ-ի հիմնադիրը։ Նա կազմակերպության նախագահն էր մեկ տասնամյակ՝ մինչև 2010 թ․ իր հանկարծահաս մահը։ Նրա անվան մրցանակը շնորհվում է սկսած 2011 թվականից։

Ռոբերտ Անանյան