Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Հայաստանի օրհներգը փոխելու շուրջ ընթացող բանավեճի մասին. ilur.am

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ի պատասխան ilur.am խմբագրության հարցին, թե ինչպես է վերաբերվում այդ բանավեճին, առաջին նախագահը հիշեցրեց ԽՍՀՄ 1977թ. Սահմանադրության նախագծի համաժողովրդական քննարկման շրջանում ստեղծված հետևյալ անեկդոտը. «Քաղաքացիներից մեկն առաջարկել էր փոխել Խորհրդային Միության հիմնը, ինչին առարկել էր մի լենինականցի, ասելով`«Ըդտեղ տառասխալըմ կա. ոչ թե հիմնը, այլ հիմքը»:

Տեր-Պետրոսյանը նաև ավելացրեց, որ անեկդոտը պատմում է զուտ մեկ, այն է` հայ ժողովրդական բանահյուսության տվյալ գոհարը մոռացության չմատնելու նպատակով: Ի դեպ, նա հիշեցրեց նաև 1977թ. Սահմնադրության համաժողովրդական քննարկման հետ կապված նույնպիսի գոհար հանդիսացող մի այլ անեկդոտ: Հայաստանի քաղաքացիներից մեկն առաջարկել էր Սահմանադրությունում ընդգրկել «Խորհրդային քաղաքացին ունի հետմահու արդարացման իրավունք» հոդվածը:

Իսկ ավելի լուրջ, ըստ առաջին նախագահի՝ Հայաստանն այսօր կանգնած է հանրային քննարկման արժանի շատ ավելի առաջնահերթ խնդիրների առջև, քան օրհներգի շուրջ ընթացող բանավեճը: