ԱԳ նախարարը մեղմացնում է հակամարտության երեք կողմի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
Բոլորը

«Հայաստանը բանակցող կողմ է, Հայաստանը երաշխավորն է Ղարաբաղի անվտանգության»: Փետրվարի 4-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով Factor.am-ի թղթակցի հարցին՝ արդյո՞ք ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններում Հայաստանը բանակցող կողմ է, ինչի մասին ասել է վարչապետ Փաշինյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, Բեռլինում Գերմանիայի կանցլերի հետ համատեղ ասուլիսում նշել էր ԼՂ հակամարտության բանակցություններում երեք կողմերի մասին:

«Հայաստանն ունի իր մասը, Հայաստանը երաշխավորն է Ղարաբաղի անվտանգության, Հայաստանը մասնակցում է բանակցություններին, Հայաստանը շարունակելու է այդ ամենն անել»,- ասաց Զոհրաբ Մնացականյանը:

Լրագրողները հետաքրքրվեցին նաև, թե ի՞նչ նկատի ուներ Մերկելը՝ խոսելով խիզախության մասին: «Այն, ինչ արվել է պարոն Փաշինյանի կողմից: Խիզախություն է խոսել խաղաղության մասին, և չի նշանակում, որ խոսելով խաղաղության մասին՝ ինչ-որ մեկը հարցականի տակ է դնում վճռականությունը: Բայց որ խոսել է խաղաղության մասին, որը վերաբերում է բոլոր մասնակիցներին՝ և՛ ադրբեջանական ժողովրդին, և՛ Ղարաբաղի ժողովրդին, և՛ Հայաստանի ժողովրդին, դրա մասին է խոսքը: Դա է խիզախությունը, որ մենք շատ կողջունենք, որպեսզի նման հայտարարություն գա նաև մյուս կողմից»,- պարզաբանեց ԱԳ նախարարը:

Նշենք, որ Զոհրաբ Մնացականյանն Ազգային ժողով էր գնացել «Լուսավոր Հայաստան» կուսակցության հրավերով՝ ԼՀԿ խմբակցության հետ հանդիպելու: Դռնփակ հանդիպումից հետո ԱԳ նախարարը լրագրողներին ասաց, որ շատ է կարևորում հանդիպման նման ձևաչափը:

«Սա ինձ համար շատ էական է՝ որպես կառավարության անդամ աշխատել նոր Ազգային ժողովի խմբակցությունների հետ, չափազանց կարևոր գործառույթ է: Սա երկխոսություն է, որտեղ մենք համեմատում ենք մոտեցումները, համեմատում ենք գնահատականները, փորձում ենք ինքներս մեզ համար տեսնել, թե որտեղ ինչն է ճիշտ, որտեղ ինչին պետք է ուշադրություն դարձնենք, նաև բացատրում ենք մեր արածը: Այդ առումով է, որ նման ֆորմատով հանդիպումները բարձր եմ գնահատում»,- հավելեց նա:

 

Մանրամասները՝ տեսանյութում