«Արմոն» ընկերության հիմնադիր, երկրաբան Խաչատուր Սարգսյանը ՀՀ Արարատի մարզի Դաշտավան գյուղում կոկորդիլոսաբուծարան հիմնելու մտադրություն ունի։ Ըստ ընկերության հիմնադրի՝ իրենք ցանկանում են ստեղծել էկոայգի, կամ ինչպես ինքն է ասում՝ «Ապշանքի էկոայգի», որն ունենալու է 31 ենթակառուցվածք՝ հանգստյան գոտիներով, զվարճանքի վայրերով, ալիքային լողավազանով, և այդ այգու բաղկացուցիչ մասն է կազմելու կոկորդիլոսաբուծարանը։ «Ջերմոցներ, պտղատու այգիներ, ընտանի թռչուններ ևս …

