Հայաստանում կոկորդիլոսաբուծարան կբացվի, բայց կոկորդիլոսներ ամանորյա սեղաններին չենք տեսնի․ գործարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

«Արմոն» ընկերության հիմնադիր, երկրաբան Խաչատուր Սարգսյանը ՀՀ Արարատի մարզի Դաշտավան գյուղում կոկորդիլոսաբուծարան հիմնելու մտադրություն ունի։

Ըստ ընկերության հիմնադրի՝ իրենք ցանկանում են ստեղծել էկոայգի, կամ  ինչպես ինքն է ասում՝ «Ապշանքի էկոայգի», որն ունենալու է 31 ենթակառուցվածք՝ հանգստյան գոտիներով, զվարճանքի վայրերով, ալիքային լողավազանով, և այդ  այգու բաղկացուցիչ մասն է կազմելու կոկորդիլոսաբուծարանը։

«Ջերմոցներ, պտղատու այգիներ, ընտանի թռչուններ ևս կլինեն այդ այգում, այս ամենից բացի՝ Արարատի մարզի Դաշտավան գյուղը կփորձենք դարձնել բնապահպանական կենտրոն։ Կոկորդիլոսաբուծարանն էլ ցանկանում ենք ստեղծել, որպեսզի այն խայծ դառնա, որ շատ զբոսաշրջիկներ ցանկանան այցելել այդ այգի։ Ինձ թվում է, որ յուրաքանչյուր զբոսաշրջիկի, եթե նման բան առաջարկեն, կհամաձայնի այցելել այգի և տեսնել այդ ամենը»,- ասաց Խաչատուր Սարգսյանը՝ նշելով,  հավակնում են իրենց ծրագիրը կյանքի կոչել 5 տարվա ընթացքում։

Հարցին՝ այս ծրագրի իրականացման համար ե՞րբ են դիմել պատկան կառույցներին՝ Խաչատուր Սարգսյանը նշեց, որ այն դեռևս նախորդ իշխանությունների ժամանակ են ներկայացրել Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը։

«Նրանք, սակայն, առաջարկեցին տարածք Տավուշի մարզում, որը մեզ չհետաքրքրեց։ Այնուհետև մենք նոր նամակներ ուղարկեցինք Արմավիրի և Արարատի մարզպետներին, հանդիպեցինք Արարատի մարզպետի հետ, մեզ առաջարկվեց Արարատի մարզի Դաշտավան գյուղի տարածքը»,-ասաց «Արմոն» ընկերության հիմնադիրը ՝ ընդգծելով, որ գնելու են հողատարածք, այն մաքրելու են աղբից, մաքրման աշխատանքներ են իրականացնելու նաև այդ տարածքով անցնող Հրազդան գետում:։

Հարցին՝ իսկ ի՞նչ խնդիրներ է առաջացել ՊԵԿ-ում, ինչի մասին մամուլն ահազանգում էր, Խաչատուր Սարգսյանը նշեց, որ խնդիրը կապված է  ոչ թե ՊԵԿ-ի, այլ ներմուծվող ապրանքին տրվող կոդի հետ։

«Խնդիրը ներկայացվող կոդի հետ է կապված․ ՊԵԿ-ում չունեն մշակված օրենսդրություն, թե ինչ է կոդ տան ներմուծվող կոկորդիլոսին՝ թռչնի՞, թե՞ կենդանու։ Այժմ ստացել ենք պատասխան, որ եթե ձու ենք ներկրելու, այն կլինի թռնչի կոդի տակ, իսկ եթե կոկորդիլոս՝  կենդանու»,- պարզաբանեց գործարարը՝ նշելով, որ կոկորդիլոս և ձու ներկրերու են Տանզանիայից, Քենիայից և աֆրիկյան  այլ պետություններից։

Խաչատուր Սարգսյանը նաև հավելեց՝ Հայաստանում կլիմայական պայմանները նպաստավոր են կոկորդիլոսաբուծարաններ ստեղծելու համար։

Հարցին՝ արդյոք ամանորյա սեղաններին այսուհետ կտեսնե՞նք կոկորդիլոսներ, Սարգսյանը պատասխանեց․«Ամանորյա սեղաններին չեք տեսնի։ Մենք փորձելու ենք Գյումրիում ստեծել կաշվի վերամշակման գործարան, որտեղից այդ կաշին կգնա Եվրոպա։ Երբ կոկորդիլոսները մեծանան, բնականաբար, կօգտագործենք նաև կաշին, իսկ  կաշվի վերամշակման գործարանում նախատեսում ենք ունենալ մինչև 300 աշխատատեղ»։

Վերջում էլ Խաչատուր Սարգսյանը հավելեց․ «Երկար տարիներ աշխատել և ապրել եմ Աֆրիկայում և այժմ փորձում եմ իմ կապերն օգտագործել ՀՀ-ում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան