Տաջիկստանի հյուսիսային Խուջանդ քաղաքում խստացված ռեժիմի բանտում խռովության ժամանակ 13 բանտարկյալ է սպանվել, գրում է ՌԻԱ Նովոստին: Ըստ տեղեկությունների՝ բանտարկյալներից մեկը՝ «Իսլամական պետություն» խմբավորման մի անդամ, խլել է անվտանգության ծառայության աշխատակցի ինքնաձիգն ու կրակ բացել բանտապահների ուղղությամբ: Բանտարկյալներին հաջողվել է գրավել բանտի մասնաշենքերից մեկը, սակայն ՆԳՆ-ի հատուկ նշանակության ուժերը ճնշել են խռովությունը: Տաջիկստանի արդարադատության նախարարությունից …

