Անհատ մերսողները, վարսահարդարները, մատնահարդարները պետք է ազատվեն հարկերից. «Իմ քայլի» պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը Factor.am-ի հետ հարցազրույցում նշեց, որ պատրաստվում է Կառավարությանն առաջարկություն ներկայացնել, որպեսզի անհատ վարսահարդարները, մատնահարդարները, մերսողները, դիմահարդարները և այս խմբի մի շարք մասնագետները, որոնք գործունեություն են ծավալում տնային պայմաններում, օրենքով ազատվեն հարկերից: Առաքելյանը կարծում է, որ այս խմբի մասնագետների մի մասն ունի նման արտոնություն, իսկ մի մասը՝ ոչ, ինչը խտրականություն է:

Factor.am-ն Էդգար Առաքելյանի հետ զրուցել է ֆինանսների նախարարի հետ հանդիպման, ինչպես նաև նրա վերոնշյալ նախաձեռնության շուրջ:

– Պարոն Առաքելյան, Ձեզ բավարարեցի՞ն Ատոմ Ջանջուղազյանի բացատրությունները, թե ինչպես է ստացվել, որ նա և իր սանիկը միլիոնների պարգևավճարներ են ստացել:

– Համանման հարցադրումներ հնչել են նաև մեր պատգամավորների կողմից: Պարոն Ջանջուղազյաի խոսքով՝ այդ հինգ և յոթ մլն դրամները նույն պարգևավճարները չեն, այլ ընդհանորւ վարձատրությունն է, որը տրվել է դեկտեմբերին: Դա եղել է երկու ամսվա աշխատավարձ, արձակուրդային, պարգևավճար: Մենք խնդրեցինք, որ պարոն Ջանջուղազյանը պատշաճ ներկայացնի տրված 7.6 մլն դրամի տրոհված տարբերակը: Բազմաթիվ պնդումներից հետո նա ընդմիջում խնդրեց և ներկայացրեց այդ ինֆորմացիան: Պարզ դարձավ, որ նշյալ գումարից պարգևավճարը 4.3 մլն դրամ է եղել: Պատգամավորների կողմից հնչեց մտահոգություն, որ անգամ, եթե օրենքի խախտում չկա, այն  որ հասարակությունը միանշանակ չի ընդունել և արդարության զգացման հետ կապված խնդիրներ կան: Սա պետք է սթափեցնող գործոն դառնա, որ պաշտոնյաները նման դեպքերում այլ կերպ կողմնորոշվեն:

– Պարգևավճարների նման թվերը հետհեղափոխական Հայաստանում ընդունելի՞ են, թեև օրենքով, բայց հեղափոխության արժեքների հետ կապ ունե՞ն: Սա այն համատեքստում, երբ ունենք աղքատության և արտագաղթի բարձր ցուցանիշ:

– Բոլոր բարձրացված խնդիրները, որոնք հասարակության շրջանում կան՝ կապված պարգևավճարների հետ, լեգիտիմ հարցադրումներ են: Երեկ այս բոլոր հարցադրումները շատ սուր դրվել են, և կարծում եմ, որ շատ լավ փորձառություն էր այդ պաշտոնյաների համար: Նրանք տեղեկացան, թե ինչպիսին է նոր խորհրդարանը և ինչպիսին պետք է լինի վարքագիծը, որ հեղափոխական արժեքները լավագույնս հարգվեն: Եթե դու դրա մաբողջական կրողը չես, ապա գոնե պետք է հարգանք ունենաս այն քաղաքացիների հանդեպ, որոնք իրականացրել են հեղափոխությունը:

– Երեկ քննարկել եք նաև Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը: Փոփոխություններով նախատեսվում է միկրոբիզնեսին արտոնություններ տալ, մասնավորապես՝ 24 մլն դրամի շրջանառություն ունեցողներն ազատվելու են հարկերից: Մտավախություն չկա՞, որ խոշոր բիզնեսմենները կսկսեն մասերի բաժանել իրենց բիզնեսները, որպեսզի ազատվեն հարկերից: Այս իրավիճակն ինչպե՞ս է վերահսկվելու:

– Մտահոգությունը միշտ եղել է ԱԱՀ-ի և շրջանառության հարկի տեսակետից, որովհետև խոշոր բիզնեսը չի կարող մտնել 24 մլն դրամի դաշտ, կարող են մտնել շրջանառության հարկի դաշտ: Այստեղ ռիսկեր կան, և հարկայինն անելիքներ ունի: Այս 24 մլն դրամի փիլիսոփայությունն այն է, որ գործունեության այն տեսակները, որտեղ մարդիկ ինքնազբաղված են, որոնց պարագայում Ա/Ձ գրանցելու անհրաժեշտություն էլ չկա, ուղղակի, եթե ժամագործ ես կամ երաժշտական գործիք ես պատրաստում, գնա ու քո գործն արա, պետությունը չի միջամտում: Եթե պետությունն այստեղ վարչարարական ռեսուրս կիրառի, ապա հնարավոր է, որ ավելի շատ փող ծախսի, քան այն հարկային մուտքերը, որոնք պետք է լինեն:

Այստեղ խնդիրն այլ է: Այս ցանկում ներառված չեն մի շարք գործունեության տեսակներ, որոնք պետք է ներառվեին: Մասնավորապես՝ տնային պայմաններում աշխատող վարսահարդարներ, դիմահարդարներ, մարդահարդարներ, մերսողներ: Սրանք խմբեր են, որոնք շատ մեծ տարածում ունեն և ցանկալի է, որ լինեն այդ ցանկում և օգտվեն այդ արտոնություններից: Օրինակ՝ խնջույքավարն օգտվում է այդ արտոնությունից, իսկ լուսանկարիչը՝ ոչ: Ես պատրաստվում եմ այս մասով գրավոր առաջարկություն ներկայացնել: Այս մարդիկ, ովքեր ամսական երկու միլիոն դրամը չեն գերազանցելու, պետք չի, որ ՀԴՄ սարք ունենան: Եթե իմ այս առաջարկները չընդունվեն, ապա կստացվի, որ այս մարդիկ սև դաշտում են աշխատում, որովհետև իրենք պարտավոր են Ա/Ձ գրանցել: Ես առաջարկելու եմ, որ նրանց օրենքով ազատեն հարկերից, որպեսզի իմանան, որ սպիտակ գործունեություն են ծավալում:

 

Մանրամասները՝ տեսանյութում: