Շոյգուն շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ Սիրիային մարդասիրական օգնության ցուցաբերելու համար

Լուրեր

09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
Բոլորը

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն շնորհակալություն է հայտնել Հայաստանին Սիրիային ցուցաբերվող մարդասիրական օգնության համար: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Շոյգուն այս մասին ասել է Մոսկվայում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ հանդիպման ժամանակ:

«Կցանկանայի երաշխագիտություն հայտնել Սիրիային մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար: Դուք առաջիններից արձագանքեցիք սիրիացի ժողովրդին օգնելու մեր կոչին»,- ասել է Շոյգուն:

Նա նշել է, որ դա առավել կարևոր է սիրիացի երեխաների համար, որոնք վաղուց «նորմալ, խաղաղ կյանք չեն տեսել, 5-7 տարի դպրոց չեն հաճախել»:

Դավիթ Տոնոյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին Սիրիային օժանդակելու համար: Նա նշել է, որ Սիրիայում Ռուսաստանի գործունեությունը նպաստում է երկրի հետպատերազմյան վերականգնմանը:

«Ես կարծում եմ, որ մարդասիրական այս գործողությանը մեր մասնակցությունը շատ կարևոր է: Սիրիացի ժողովրդին, որի մաս է կազմում նաև հայկական սփյուռքը, ցուցաբերվող օգնությունը մարդասիրական օգնությունը կարևոր է»,- ասել է պաշտպանության նախարարը: