Գնային տարբերությունը փոխհատուցվելու է «Գազպրոմ Արմենիայի» ներքին կարգավորումների շնորհիվ. վարչապետի խոսնակը՝ «Գազպրոմ Արմենիայի» հետ բանակցությունների մասին

Լուրեր

26.10.2026 | 10:06
Ավելի ծանր պատիժ, քան՝ այսօր. Ընտանեկան բռնության մասին օրենքում նոր փոփոխություններ են առաջարկվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 09:53
«Ռեալը» հաղթել է «Բարսելոնային» Մբապեի դուբլի շնորհիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.10.2026 | 09:30
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 09:03
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
Բոլորը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և «Գազպրոմ Արմենիա» ընկերության միջև գազի գնի շուրջ բանակցությունները շարունակվում են: Պատասխանելով Factor.am-ի հարցին՝ ասաց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, ըստ էության, հերքելով մամուլում շրջանառվող լուրերը, որ որևէ բանակցություն չկա «Գազպրոմի» հետ:
«Համապատասխան մասնագետների միջև գնի սակագնային մարժայի մեծության վերաբերյալ բանակցություններն ընթանում են»,- ասաց Վլադիմիր Կարապետյանը:

Factor.am-ի հստակեցնող հարցին՝ ինչքան կշարունակվեն այդ բանակցությունները և երբ հանրությունը արդյունքներից կտեղեկանա, Կարապետյանը պատասխանեց. «Երբ բիզնես կառույցները բանակցում են կամ կառավարության ներկայացուցիչներն ու բիզնես կառույցները, ապա դժվար է ասել՝ երբ կավարտվեն: Հստակ է, որ գնային տարբերությունը փոխհատուցվելու է «Գազպրոմ Արմենիայի» ներքին որոշակի կարգավորումների շնորհիվ»:

Հիշեցնենք՝ տարեվերջին հայտնի դարձավ, որ ռուսական կոմղը մինչև սահման հասնող գազի գինը թանկացրել է՝ 1000 խորանարդ մետրի դիմաց վճարվող 150 դոլարի փոխարեն հունվարի 1-ից Հայաստանը վճարելու է 165 դոլար:
Կառավարության ղեկավարը վստահեցրել է՝ սպառողների համար գազը չի թանկանա: