ՀՀ ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ ընտրվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը: «Ես կարծում եմ, որ այս նորաստեղծ հանձնաժողովում մեր անելիքները բազմազան են: Լծվելու ենք օրենսդիր աշխատանքին»,-հանձնաժողովի փոխնախագահի ընտրությունից հետո ասաց Փամբուխչյանը: Նշենք, որ հանձնաժողովի նախագահը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն է, իսկ հանձնաժողովը բաղկացած է 11 անդամից։

