Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Էստոնիայի խորհրդարանի նախագահի հետ

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Փետրվարի 7-ին պաշտոնական այցով Տալլինում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Էստոնիայի խորհրդարանի (Ռիյգիկոգու) նախագահ Էյկի Նեսթորի  հետ. տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Զրուցակիցները համակարծիք էին, որ Հայաստանի և Էստոնիայի միջև դարերի պատմություն ունեցող հարաբերություններում առկա են զարգացման լայն հեռանկարներ՝ այդ համատեքստում կարևորելով խորհրդարանական դիվանագիտության ներուժի լիարժեք կիրառման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը: Երկուստեք ընդգծվեց տեղեկատվական տեխնոլոգիաների և մշակույթի բնագավառում արձանագրված դրական փորձը և նշվեց, որ միջխորհրդարանական փոխգործակցության օրակարգում այս բնագավառները կարող են ստանալ նոր բովանդակություն և որակ:

Հայաստանի ԱԳ նախարարը և Էստոնիայի խորհրդարանի նախագահն անդրադարձ կատարեցին Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին՝ այդ առնչությամբ կարևորելով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը համագործակցության հեռանկարներ է բացում ինչպես ՀՀ-ԵՄ հարաբերություններում, այնպես էլ՝ ԵՄ անդամ երկրների հետ երկկողմ ձևաչափում: Նախարար Մնացականյանը շեշտեց Արևելյան գործընկերության դերը՝ որպես նախանշված նպատակների ուղղությամբ միասին աշխատելու և փոխգործակցություն ծավալելու արդյունավետ հարթակի:

Ներկայացնելով Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները և կառավարության զարգացման օրակարգի առաջնահերթությունները՝ նախարար Մնացականյանն նշեց, որ այս ամիսների ընթացքում կառավարությունն ապացուցել է իր հանձնառությունը կյանքի կոչելու ժողովրդի մանդատի հիման վրա նախաձեռնած բարեփոխումները: Երկրում տեղի ունեցող գործընթացներում Հայաստանի ԱԳ նախարարն առանձնացրեց երիտասարդության, կանանց, քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավվածությունը: