Czech Airlines («Չեխական ավիաուղիներ») ավիաընկերությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից ստացել է թույլտվություն՝ Պրահա- Երևան- Պրահա երթուղով կանոնավոր չվերթներ իրականացնելու համար. տեղեկացնում է ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը: Չվերթների մեկնարկը կտրվի սույն թվականի հունիսի 8-ին: Չվերթները կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և շաբաթ օրերին: