Լուրեր են շրջանառվում՝ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվելու ու կալանք է կիրառվելու. «Հրապարակ»

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է.

Երեկ Հատուկ քննչական ծառայությունում՝ Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում, վկայի կարգավիճակով հարցաքննվել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նախօրեին հարցաքննվել էր նաև Սերժ Սարգսյանը․ սա նրա երրորդ հարցաքննությունն էր։ Մենք տեղեկացանք, որ մոտ 1500 հարցից կազմված հարցաշար են նրան ներկայացրել, որի մեջ ոչ միայն Մարտի 1-ի թեման է։

Մասնավորապես, Սեյրան Օհանյանի՝ պաշտպանության նախարար եղած տարիներին, «Հարավկովկասյան երկաթուղու»՝ խոտանված ռելսերի վաճառքի դրվագով են հարցեր տվել։ Այս դեպքով քրեական գործ կա հարուցված։ Ըստ որոշ աղբյուրների, այդ գումարներից նախկին իշխանությունը ժամանակին զենք է ձեռք բերել։

ՀՔԾ-ն համառորեն չի մեկնաբանում Սերժ Սարգսյանի հարցաքննության մանրամասները։ Հիշեցնենք, որ ՀՀ երրորդ նախագահին աջակցող իրավաբանների խումբ է ստեղծվել, և ակտիվորեն սկսել են շրջանառվել լուրեր, որ նրան մեղադրանք է առաջադրվելու, անգամ կալանք են կիրառելու:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: