Կառավարության ծրագիրը հաստատվեց. Փաշինյանն ազդարարեց տնտեսական հեղափոխության մեկնարկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
09.11.2026 | 20:00
ԵՄ-ն ռազմականացվում է․ ՀՀ-ի ինտեգրումը և անվտանգության հարցը սխալ է տարանջատելը․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:43
Մանուել Նոյերն այս տարի դուրս չի գա խաղադաշտ
09.11.2026 | 19:27
Իզմիրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել․ կան վիրավորներ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:14
Պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագիծը հնարավոր է՝ հետաձգվի․ հարցը երկու օրից քննարկվելու է ԱԺ-ում
09.11.2026 | 18:59
Նոյեմբերի 10-ից Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի
Բոլորը

ՀՀ կառավարությունը փետրվարի 8-ին արտահերթ նիստ էր հրավիրել, որի օրակարգում ընդգրկված էր մեկ հարց՝ Կառավարության ծրագրի քննարկումը։ Այն գործադիրի անդամներին ներկայացրեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Վերջին մեկուկես օրվա ընթացքում իրականացրինք խմբագրական աշխատանքներ, փորձեցինք առավելագույնս մշակել այն առաջարկությունները, որոնք ստացել էինք և ներառել ծրագրում։ Կարծում եմ՝ ստացանք շատ լավ ծրագիր՝ մեծ բովանդակությամբ, ճիշտ կառուցվածքով և սկզբունքների համակարգի այն ամբողջականությամբ, որն անհրաժեշտ է»,- ասաց հարցը զեկուցող Գրիգորյանը՝ առաջարկելով ծրագիրն այսօր հաստատել և ուղարկել Ազգային ժողով։

Կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց, որ Կառավարության ծրագրի վերջնական տարբերակը հաստատելուց առաջ հաշվի են առել դրա վերաբերյալ եղած բոլոր արձագանքները, ուստի,  վստահաբար հայտարարում է․ «Կառավարության այս ծրագիրը լիարժեք համապատասխանում է մեր ունեցած հայեցակարգային պատկերացումներին, որի համար անկյունաքարային նշանակություն ունի հետևյալը․ մենք հռչակել ենք տնտեսական հեղափոխության հայեցակարգը,  և այս ծրագրով ազդարարում ենք տնտեսական հեղափոխության մեկնարկը՝ ազդարարելով, որ Կառավարության գործառույթը շարունակում է մնալ այնպիսին, ինչպիսին եղել է թավշյա հեղափոխության քաղաքական հարթակի պատասխանատվությունը, իսկ դա հնարավորությունների  ստեղծումն է»։

Վարչապետ Փաշինյանը նշեց, որ Կառավարությունն իրեն համարում է այդ գործընթացի կազմակերպիչը, որի հիմնական առաքելությունն է ստեղծել հնարավորություններ,  ՀՀ քաղաքացիներին, ֆիզիկական և իրավաբանական անձանց քաջալերել, որ նրանք օգտվեն դրանցից։

«Կառավարության առանցքային դերակատարումը լինելու է այն, որ այդ հնարավորությունները լինեն կիրառելի, ոչ թե դեկլարատիվ, որպեսզի մարդիկ կարողանան դրանք տեսնել, շոշափել, ունենալ իրենց ձեռքում, որոնք պետք է ապահովված լինեն կիրառման համապատասխան գործիքակազմով»,- ընդգծեց գործադիրի ղեկավարը։

Կառավարության անդամները հաստատեցին ծրագիրը և այն այսօր կուղարկեն Ազգային ժողով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան