Ստրասբուրգում Սուրբ Ծննդյան տոնավաճառի տարածքում անցորդների գնդակահարած ահաբեկիչը ոչնչացվել է: Ֆրանսիայի ՆԳ նախարար Քրիստոֆ Կաստաները հաստատել է լուրը: Երեք ոստիկաններ փողոցում կանգնեցրել են հրաձիգին. վերջինը փորձել է դիմադրել, բայց իրավապահները կրակ են բացել նրա ուղղությամբ և չեզոքացրել: Կասկածյալը՝ 29-ամյա Շերիֆ Շեքաթը, կարողացել է 48 ժամ շարունակ թաքնվել ոստիկանությունից, գրում է Gazeta.ru-ն: BFMTV-ի հաղորդմամբ՝ կասկածյալին առաջինն …

