Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի խոսքով՝ եթե հասարակության յուրաքանչյուր շերտ կարողանա իր խնդիրները բարձրաձայնել այնպես, ինչպես դա արեցին տարկետման տրամադրման դեմ արտահայտվող ուսանողները, ապա գործադիր և օրենսդիր մարմիններին շատ օգնած կլինեն: «Գործընթացը դրական հուն ունի: Մենք պետք է խոսենք գիտության ռեֆորմներից, որովհետև թվերը տխուր էին: Տարկետումը դառնում է մոտիվացիա գիտություն գնալու համար, այդպես չի …