Արթուր Դավթյանը՝ «Աշտարակ կաթ»-ի նկատմամբ հարուցված քրեական գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Աշտարակ կաթ» ընկերության նկատմամբ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակում ստուգվում է ընկերության սնանկության գործընթացը։ Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ ընկերության նկատմամբ հարուցված քրգործից որոշ մանրամասներ ներկայացրեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

«Կազմակերպության առերևույթ, կանխամտածված սնանկության փաստով է գործը հարուցվել։ Ընկերության կողմից առաքված մթերքների դիմաց բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտներ վճարումներ են կատարել առաքիչներին, իսկ գումարները, ըստ էության, սահմանված ընթացակարգով մուտք չեն արվել ընկերության բյուջե և սնանկացման գործերով կառավարիչների կողմից դատական գործընթացներ են սկսվել։ Մեր նախնական տեղեկությունները թույլ են տալիս հրապարակայնորեն ասել, որ առկա են կրիչներ, որոնցով հիմնավորվում են համապատասխան տնտեսվարողներից գումարների մուտքերը։ Իհարկե՛, այս հարցին լիարժեք վերջնական պատասխան կտանք շուրջ 2000 տնտեսվարող սուբյեկտների գործի ուսումնասիրությունից հետո, բայց արդեն իսկ դատարաններին  նամակներ ենք ուղարկում այն մասին, որ ստուգմամբ այնպիսի տվյալներ են ձեռք բերվում, որոնք կարող են էական նշանակություն ունենալ գործի վրա, ուստի դատական ակտեր դեռ չեն կայացվի»,- ասաց Արթուր Դավթյանը։

Գլխավոր դատախազը նաև տեղեկացրեց՝ կան որոշ տնտեսվարողների նկատմամբ արդեն կայացված դատական ակտեր, որոնք դեռևս օրինական ուժի մեջ չեն մտել և կա վերադաս ատյաններում այդ ակտերը բողոքարկելու հնարավարություն։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան