Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 3-ին Արարատում նախընտրական քարոզարշավի ընթացքում անդրադարձել է ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանին կալանավորելու հարցին: «Գլխավոր դատախազն այսօր առավոտյան միջնորդություն է ուղարկել Ազգային ժողովի, որպեսզի օրակարգում ընդգրկվի ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանի դեմ քրեական գործ հարուցելու և նրան որպես մեղադրյալ ներգրավելու հարցը: Արամ Հարությունյանը բնապահպանության նախկին նախարարն է և կասկածվում է 14 մլն …

