Նյու Յորքից դեմոկրատ սենատոր Քիրսթեն Ջիլիբրանդը հայտարարել է 2020 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին: Kp.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտնել է CBS-ին տված հարցազրույցում: Ջիլիբրանդը նշել է, որ եթե ամերիկացիները վստահության քվե տան իրեն և ընտրեն նախագահի պաշտոնում, կզբաղվի առողջապահության և կրթության ոլորտների կատարելագործման, պետական դպրոցների և աշխատավորների որակավորման բարձրացման կենտրոնների զարգացման հարցերով: …

