Շարունակենք այնպես, որ 2019-ը լինի հայ կնոջ, հայ մոր և հայ աղջկա տարի. նախագահ Սարգսյանը շնորհավորել է Կանանց տոնի և միամսյակի առթիվ

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան և հանդիպել բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ:

«Ինձ համար մեծ պատիվ է այսօր լինել այս կարևորագույն կրթական օջախում»,-ասել է Հանրապետության նախագահը և շարունակել. «Իմ շփումները Բրյուսովի անվան համալսարանի հետ սկսվել են դեռ այն ժամանակից, երբ ես ուսանող էի: Ես կարծում եմ, որ Բրյուսովի անվան համալսարանը Հայաստանի Հանրապետության ամենակայուն համալսարաններից է իր տեսակով, որակով և սկզբունքներով: Սա փայլուն համալսարան է, որովհետև բազմաթիվ սերունդներ է կրթել, փայլուն անձնավորություններ և անուններ է նվիրել մեր երկրին: Մի քանի րոպե առաջ մենք բացեցինք լսարաններից մեկը, որը ձեր համալսարանի շրջանավարտների՝ Գևորգ և Գոհար Վարդանյանների անունն ունի»: 

Նշելով, որ տեղյակ է, որ համալսարանի ուսանողների 90 տոկոսը աղջիկներ են, նախագահ Սարգսյանը, առիթն օգտագործելով, շնորհավորել է բոլոր կանանց և աղջիկներին գալիք Մարտի 8-ի տոնի և կանանց միամսյակի առթիվ: «Մարտի 8-ը իմ ամբողջ կյանքում եղել է կանանց, մայրության, կանացի խորը արժեքների օր,-ասել է նախագահը:- Ուրախ եմ, որ մեզ մոտ ոչ թե մեկ օր է, այլ միամսյակ՝ մարտի 8-ից ապրիլի 7-ը: Իրականում լավագույնը կլիներ, որ ամբողջ տարին հայտարարեին կանանց տարի, և ամբողջ տարին ուշադիր լինեինք մեր մայրերի, քույրերի, կանանց և աղջիկների նկատմամբ, երիտասարդ և գեղեցիկ ուսանողուհիների նկատմամբ, որոնք ձեր միջանցքներում են:

Մեր մայրերի և կանանց դերը մեր կյանքում հսկայական է: Չմոռանանք, որ մեզնից յուրաքանչյուրն իր կյանքը ոչ միայն սկսում է մոր միջոցով, այլև իր առաջին օրից սկսած՝ հիմնական կապն աշխարհի հետ մայրն է: Մայրն է, որ գուրգուրում է փոքրիկին, մայրն է, որ սովորեցնում է քայլել այս աշխարհում, մայրն է, որ սովորեցնում է երեխային իր առաջին հայերեն բառերը, մայրն է, որ սովորեցնում է կարդալ-գրել երեխային և, իհարկե, մայրն է, որ սովորեցնում է երեխային իր հավատքը: Այսինքն՝ մենք մարդ ենք դառնում մեր մայրերի շնորհիվ»:

Հանրապետության նախագահն ուրախությամբ է նշել, որ աստիճանաբար կանանց դերը հանրության մեջ, հասարակությունում, և՛ քաղաքական, և՛ գործարար կյանքում մեծանում է: «Կյանքի բազմաթիվ օրինակներ ունեմ, որ կին գործընկերները, կանայք շատ ավելի կազմակերպված, տաղանդավոր և շատ ավելի արդյունավետ են աշխատել, քան իմ գործընկեր տղամարդիկ»,-ասել է նախագահ Սարգսյանը: Նա ընդգծել է, որ արտասահմանում հայերը հայ են մնում մի քանի գործոնով, այդ թվում՝ ընտանիքը, եկեղեցին, դպրոցը, և ընտանիքում առաջնայինը՝ մայրը. «Մեր ազգային ամենամեծ արժեքներից մեկը, գուցե ամենամեծը, մեր հայ ընտանիքն է: Ընտանիքն է, որ հիմքն է մեր պետության, հիմքն է մեր պետականության և հիմքն է ընդհանրապես մեր ազգի գոյության»:

Շնորհավորելով հանդիպմանը ներկա կանանց և ի դեմս նրանց, մեր երկրի և Արցախի բոլոր մայրերին, կանանց, քույրերին, աղջիկներին՝ նախագահը կոչ է արել տղամարդկանց.«Եկեք այս մեկ ամիսը ուշադրություն ցույց տալուց հետո շարունակենք այնպես, որ 2019-ը լինի հայ կնոջ, հայ մոր և հայ աղջկա տարի»: