Խորհրդարանական ընտրություններից 2 օր առաջ Վերաքննիչ քրեական դատարանը կհրապարակի Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով որոշումը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ երկրորդ նախագահի պաշտպաններից Հայկ Ալումյանը: Դատարանը կա՛մ կբավարարի դատախազության դիմումը և Քոչարյանին կալանավորի, կա՛մ կբավարարի Քոչարյանի պաշտպանների բողոքները և կդիմի Սահմանադրական դատարան։ Մասնավորապես, պաշտոնական կողմը ՍԴ-ից ակնկալում է ստանալ հետևյալ հարցի պատասխանը. արդյո՞ք սահմանադրական …

