Եվրոպայի թիվ մեկ նորարարական համալսարանի հետ պայմանագրեր կստորագրվեն. Արայիկ Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարտի 4-ին աշխատանքային այցով Բրյուսել ժամանած վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այցելել էին Լյուվենի կաթոլիկ համալսարան, որն ընդգրկված է աշխարհի լավագույն 100 համալսարանների ցանկում։

Factor.am-ի հետ զրույցում նախարար Հարությունյանը մանրամասնեց, թե Լյուվենի համալսարանի հետ համատեղ ինչ ծրագրեր են սպասվում. «Ֆլանդրիայի հետ ստորագրվել է լայն համագործակցության հուշագիր, և կոնկրետ Լյուվենի համալսարանի հետ ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ։ Ես ևս մեկ անգամ էստեղի համալսարանների, գիտահետազոտական կենտրոնների ներկայացուցիչների հետ կմեկնեմ Լյուվենի համալսարան, որ հուշագրից հետո արդեն կոնկրետ պայմանագրեր ստորագրվեն։ Բացի այդ, Լյուվենի համալսարանը համատեղ ասպիրանտական ծրագրեր իրականացնելու առաջարկ է արել»։

Արայիկ Հարությունյանի տեղեկացմամբ՝ Լյուվենի համալսարանը Եվրոպայում թիվ մեկ նորարարական համալսարանն է, և ըստ նախարարի, Հայաստանի բարձրագույն կրթության ռեֆորմները տեղի են ունենում այն տրամաբանությամբ, որով զարգացել է Լյուվենի համալսարանը:

«Նրանցից շատ բան ունենք վերցնելու՝ սկսած բուհի կառավարումից, և վերջացրած կոնկրետ ծրագրերով, որ կարող են համատեղ իրականացվել։ Մի բան կարող եմ ասել, որ տեխնիկական հագեցվածությամբ Լյուվենի համալսարանը շատ առաջ է, և նույնիսկ Եվրոպայի բոլոր համալսարաններից է առաջ։ Բայց մասնագետների առումով և որոշ ուղղություններով մենք կարող ենք լավ գործընկեր դառնալ», – ասաց Արայիկ Հարությունյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան