Նիկոլ Փաշինանն Արսեն Թորոսյանին չի հասկանում

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարության այսօրվա նիստում Հարկային օրենսգրքում փոփոխությունների քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին նկատողություն արեց։

Նախարար Թորոսյանը նշեց, որ Ֆինանսների նախարարությունից նախագծի վերջնական տարբերակը ստացել են այսօր, հետևաբար Կառավարության նիստին պետք է քննարկեն մի նախագիծ, որը ժամեր առաջ են ստացել։

«ՀՕ-ում փոփոխություններ են արվել,  ծխախոտի ԱԱՀ-ն նախատեսվածից քիչ է ավելացվում: Մենք ներառված չենք եղել այդ քննարկումներում: Այս տեսքով չպետք է գնա ԱԺ»,- ասաց նախարարը։

Վարչապետին նախարարի այս արձագանքը զայրացրեց, նա հարցրեց՝ ինչո՞ւ տեղյակ չեն եղել քննարկումներից այն դեպքում, երբ փաստաթուղթը մի քանի ամիս է քննարկվում է:

«Երբ ՀԿ-ն է ասում է, թե մեզ չեն ներգրավել քննարկումների մեջ, ես հասկանում եմ, իսկ երբ նախարարն է նման բան ասում՝  ինձ համար անհասկանալի է։ Եկեք ծխախոտի արտադրությունն արգելենք: Ինչի՞ չեք առաջարկում արգելել ծխախոտի օգտագործումն ու արտադրությունը ՀՀ-ում: Իրան չի հետաքրքրում բյուջեի մուտքը, իրան հետաքրքրում է՝ էնքան թանկ լինի, որ ոչ ոք չծխի: Պարո՛ն Թորոսյան, մենք կառավարություն ենք, չենք կարող լինել միայն առողջապահության նախարարություն: Հիմա, պետք է հարկային եկամուտների, առողջապահության, գյուղացիների գյուղմթերքի մթերման մասին էլ մտածենք»,- ասաց վարչապետը:

Վարչապետի այս դիտարկմանն էլ ի պատասխան Արսեն Թորոսյանը նշեց․ «Ինձ էլ է հետաքրքրում, որ հարկային մուտքեր լինեն, որ մեր ոլորտին էլ հատկացումներ լինեն»:

Աղավնի Սուքիասյան