Մարտի 7-ին տեղի ունեցավ «Գյուղմթերքի կին հերոս» մրցանակաբաշխությունը, որը նախաձեռնել էին Հայաստանի գյուղատնտեսական դաշինքը և ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը: Ինչպես տեղեկացնում են «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ից, այս տարի մրցանակաբաշխությունը կրում էր «Կայացած կոոպերատիվ՝ զարգացող գյուղատնտեսություն» խորագիրը և նպատակ ուներ խրախուսել Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող և հաջողության հասած կանանց: Միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանի գյուղատնտեսական դաշինքի …

