ԱԺ 44 պատգամավորի հեռախոսավարձը 2018-ին կազմել է 10 հազար ԱՄՆ դոլար. մեկ ամսում 100 հազար դրամի խոսացող է եղել

Լուրեր

14.05.2026 | 22:14
Ռուսական ինքնաթիռի կողմից նետված ավիառումբն է հանգեցրել Բելգորոդի մարզում գնացքի ռելսերից դուրս գալուն. աղբյուր
14.05.2026 | 22:00
Ներում չի լինելու, կազատվեն աշխատանքից այդ տնօրենները՝ կան որոշումներ․ Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 21:53
Ադրբեջանում 328 քաղբանտարկյալ կա. իրավապաշտպաններ
14.05.2026 | 21:50
Գյումրիում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր. 15 անձ հոսպիտալացվել է
14.05.2026 | 21:45
Կյանքից հեռացել է Ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը
14.05.2026 | 21:44
Երևան-Եղվարդ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ
14.05.2026 | 21:30
Ահազանգեր՝ բոլոր կողմերից․ ինչ խախտումներ են եղել քարոզարշավի առաջին շաբաթում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 21:23
Նարեկ Կարապետյանը՝ Սամվել Կարապետյանի այլ քաղաքացիություններից հրաժարվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 21:13
Էջմիածնում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ, 15-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց. դեպքը բացահայտվել է
14.05.2026 | 21:00
Բացահայտել ենք դեպքեր՝ հարկադրել են մասնակցել ՔՊ-ի քարոզարշավին, չեն ուզեցել դա անել․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 20:55
«Նոան»` Հայաստանի գավաթակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 20:47
Այս ընտրությունները անկախության համար են. Արամ Սարգսյանի թիմը քարոզարշավ է իրականացնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 20:33
Կզացած մարդը ավելի շատ ատում է ոչ թե նրան, ով իրեն կզցրել է, այլ նրանց, ով չի կզացել. Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 20:27
Ռազմական սպորտի միջազգային խորհրդի գլխավոր ասամբլեայի և կոնգրեսի՝ 2027-ի անցկացման իրավունքը տրվել է ՀՀ-ին
14.05.2026 | 20:14
Կուբայում բողոքի ցույցեր են․ երկիրը բախվում է տասնամյակների ընթացքում ամենածանր բլեքաութին
Բոլորը

Ազգային ժողովի աշխատակազմի և պատգամավորների բջջային հեռախոսակապի ծախսը 2018 թվականի ընթացքում կազմել է 4 մլն 797 հազար դրամ: Սա համարժեք է 10 հազար ԱՄՆ դոլարի: Այս մասին Factor.am-ին տեղեկացնում են Ազգային ժողովի աշխատակազմի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ մեր գրավոր հարցմանն ի պատասխան:

Ազգային ժողովից մեզ փոխանցված տեղեկատվության համաձայն՝ 4 մլն 797 հազար դրամ կազմել է ընդամենը 44 ծառայողական հեռախոսահամարի վարձավճարը: Ի դեպ, մեր գրավոր հարցման մեջ խնդրել էինք տրամադրել հեռախոսահամարի ամսական սակագնային պլանը, ամսվա ընթացքում կատարված գերածախսը և պաշտոնյայի անուն ազգանունը:

Խորհրդարանի աշխատակազմի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, սակայն, մեզ տրամադրել են հեռախոսահամարները և նախորդ տարվա յուրաքանչյուր հեռախոսահամարի համար ամսական վճարված գումարը:

Factor.am-ին հաջողվեց իր ձեռքի տակ ունեցած հեռախոսահամարների բազայից, հեռախոսազանգերի, «Վայբեր» և « Get contact» հավելվածների շնարհիվ պարզել, թե այդ համարներն ում են պատկանում: Ի դեպ, Ազգային ժողովից մեզ նաև տեղեկացրել էին, որ այդ ծառայողական համարները, որոնք որ պաշտոնավարման ընթացքում օգտագործվել են 6-րդ գումարման ԱԺ-ի պատգամավորների  կողմից, պաշտոնավարման ավարտին տրվել են  նրանց՝ անձնական օգտագործման նպատակով:

Factor.am-ն առանձնացրել է նախորդ ԱԺ-ի այն պատգամավորների և պաշտոնյաների ցանկը, որոնց հեռախոսավարձերը  համեմատաբար աչքի ընկնող են մյուսների համեմատ:

Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի 2018 թվականի հեռախոսածախսը կազմել է  202 հազար դրամ: Արա Բաբլոյանի առավելագույն հեռախոսավարձը եղել է 53 հազար դրամ՝ ապրիլ ամսին, երբ երկրում զանգվածային հանրահավաքներ էին տեղի ունենում: Բաբլոյանի հեռախոսավարձի մյուս առավելագույն ծախսը եղել է հոկտեմբերին՝ 32 հազար 588 դրամ, իսկ հուլիսին կազմել է 25 հազար 568 դրամ: Մնացած ամիսների համար Բաբլոյանի հեռախոսային խոսակցությունների համար ԱԺ-ն վճարել է 7-ից 15 հազար դրամ:

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Գագիկ Մինասյանի հեռախոսավճարը կազմել է 232 հազար 377 դրամ: Մինասյանի հեռախոսավճարի առավելագույն չափը կազմել է 65 հազար դրամ, որը եղել է  2018 թվականի փետրվարին: Այնուհետ Մինասյանը 35 հազար դրամի խոսել է հուլիսին, 27 հազար դրամի՝ մայիսին և 20 հազար դրամի սեպտեմբերին:

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հեռախոսային ծախսը կազմել է 140 հազար դրամ: Զոհրաբյանի ծառայողական հեռախոսահամարի մեկ ամսվա առավելագույն ծախսը կազմել է 16 հազար դրամ: Մյուս ամիսների ընթացքում նա խոսել է 7-ից 14 հազար դրամի շրջանակներում:

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Կորյուն Նահապետյանն էլ նախորդ տարի ԱԺ-ի հաշվին ունեցել է  366 հազար 553 դրամի հեռախոսազրույցներ: Նահապետյանի ծառայողական հեռախոսահամարի վարձը նախորդ տարվա հուլիսին կազմել է 64 հազար 808 դրամ, հունվարին՝ 60 հազար 789 դրամ, մայիսին՝ 60 հազար 203 դրամ, ապրիլին՝ 38 հազար 797 դրամ, հոկտեմբերին՝ 38 հազար 337 դրամ, նոյեմբերին՝ 25 հազար 827 դրամ: Մյուս ամիսների համար ԱԺ-ն Նահապետյանի հեռախոսային խոսակցությունների համար վճարել է 8-ից 18 հազար դրամ:

Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հեռախոսավճարը կազմել է 199 հազար դրամ: Շարմազանովն առավելագույնը խոսել է հոկտեմբերին՝ 42 հազար 560 դրամի: 24 հազար 299 դրամի խոսել է հունվարին և 32 հազար 147 դրամի՝ մայիսին: Մյուս ամիսների համար ԱԺ-ն Շարմազանովի հեռախոսային խոսակցությունների համար վճարել է 7-ից 14 հազար դրամ:

Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ Արտակ Հովհաննիսյանը, որն այս պահին էլ է շարունակում պաշտոնավարել, 2018 թվականի ընթացքում խոսել է 431 հազար դրամի: Մարտին նրա ծառայողական հեռախոսահամարի ծախսը կազմել է 72 հազար դրամ, հոկտոմբերին՝ 71 հազար, սեպտեմբերին՝ 53 հազար դրամ, հուլիսին՝ 49 հազար դրամ, օգոստոսին՝ 37 հազար դրամ, ապրիլին՝ 36 հազար դրամ, հունվարին՝ 31 հազար դրամ: Մնացած ամիսների համար արարողակարգի վարչության պետի հեռախոսային ծառայությունների արժեքը կազմել է մինչև 16 հազար դրամ:

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանի հեռախոսային ծախսերը կազմել են 209 հազար դրամ: Նա նախորդ տարվա հուլիսին խոսել է 49 հազար 998 դրամի, հունիսին՝ 33 հազար դրամի, օգոստոսին՝ 26 հազար դրամի, ապրիլին՝ 21 հազար դրամի: Մնացած ամիսներին Հարությունյանի հեռախոսային ծախսն արժեցել է մինչև 15 հազար դրամ:

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության  նախկին պատգամավոր Գևորգ Կոստանյանն էլ նախորդ տարվա ընթացքում ծառայողական հեռախոսից օգտվել է 160 հազար դրամի շրջանակներում: Այստեղ ուշագրավն այն է, որ միայն 2018 թվականի ապրիլին Կոստանյանը 102 հազար 723 դրամի զանգեր է կատարել: Ի դեպ, սա հենց այն ժամանակահատվածն է, երբ Հայաստանում լարված իրավիճակ էր և իշխանափոխություն էր տեղի ունենում: Մյուս ամիսների համար Կոստանյանի հեռախոսածախսը կազմել է 7-ից մինչև 10 հազար դրամ:

Տեղեկացնենք, որ մյուս ծառայողական հեռախոսահամարների վարձավճարներում արտառոց թվեր չկան: Յուրաքանչյուր ամսվա համար   մեկ հեռախոսահամարի հաշվով  վճարվել է 10-16 հազար դրամ:

Հետաքրքիր է նաև այն  փաստը, որ պաշտոնավարման ավարտից հետո ԱԺ-ն այդ հեռախոսահամարները տրամադրել է նախկին պատգամավորներին, իսկ այդ համարները «գոլդ» են, որոնք հիմնականում նախընտրում են պաշտոնյաները:

Նշենք նաև, որ բոլոր հեռախոսահամարները պատկանում են «Վիվասել ՄՏՍ-Հայաստան» ընկերությանը: Սա հավանաբար պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը բավականին ջերմ հարաբերությունների մեջ է եղել այս բջջային օպերատորի ղեկավարության հետ:

Նարեկ Կիրակոսյան