Եվրախորհրդարանի հունվարի 17-ի նիստում քննարկվել է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների հետ կապված իրավիճակը, մասնավորապես՝ բլոգեր Մեհման Հուսեյնովի գործը: Եվրոպացի պատգամավորներն աննախադեպ քննադատության են ենթարկել Ադրբեջանի իշխանություններին, գրում է «Թուրան» գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ ելույթ ունեցած շուրջ երկու տասնյակ պատգամավորները, մասնավորապես, կարծիք են հայտնել, որ Ադրբեջանի իշխանությունները բազմաթիվ տարիներ անտեսում են սեփական պարտավորությունները, կոպտորեն խախտոում մարդու իրավունքներն …

