Շոկային որակումը տալիս մեղմ եմ գտնվել. Վահե Գրիգորյանը Մարտի 1-ի գործից որոշ մանրամասներ է բացահայտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.12.2024 | 19:20
Տանիքում շինարարական աշխատանքներ իրականացնելիս հանկարծամահ է եղել
15.12.2024 | 19:14
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ֆրանսիա
15.12.2024 | 17:40
Հրշեջները մարել են Արշակունյաց պողոտայի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը
15.12.2024 | 15:19
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք
15.12.2024 | 14:24
Սոթքում 2022-ի ռազմական ագրեսիայից հետո բնակիչներին են հանձնվել նորակառույցների բանալիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանի հետ

– Պարո՛ն Գրիգորյան, Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի մասով Մարտի 1-ի գործերի նախաքննական նյութերին ծանոթանալուց հետո, որպես առաջին տպավորություն, ասել էիք, որ այն շոկային էր: Ի՞նչն էր հատկապես շոկային Ձեզ համար՝ զոհերի մահվան հանգամանքնե՞րը, հրապարակում կատարված գործողություննե՞րը, պաշտոնյաների հրամաննե՞րը, թե՞ ցուցմունքները միմյանց դեմ:

– Այդ որակումը որ տվել եմ՝ շոկային, շատ մեղմ եմ գտնվել: Ես հուսով եմ, որ օր առաջ այդ նյութերը հանրության իմացությանն են հասնելու, և յուրաքանչյուրն իր դատողությունները կանի դրանց վերաբերյալ: Բոլորը, ինչ նշեցիք, իրենց մասնակցությունն ունեն, բայց առաջին հերթին՝ մահաբեր ուժի, հրազենի կիրառման այն անպատասխանատվության ծավալը, որ ունեցել են այդ պահի դրությամբ ոստիկանական այդ գործողությունները կազմակերպող մարմինը կամ պաշտոնյաները: Եվ երկրորդը՝ այն հոգեբանությունը, որով այդ մարդիկ համակված են եղել բողոքի ցույցը ճնշելու հարցում:

– Այդ մարդիկ ասելով՝ ո՞ւմ նկատի ունեք:

– Առաջին հերթին՝ պետության քաղաքական ղեկավարությանը, երկրորդ հերթին՝ զինվորականությանը, ԱԱԾ-ի և Ոստիկանության ղեկավարությանը: Բայց առաջին հերթին քաղաքական ղեկավարությանն եմ համարում նման անպատասխանատվության համար պատասխանատու, նոր՝ զինվորականներին, Ոստիկանությանը և ԱԱԾ այն շրջանակին, որոնք ներգրավված են եղել այդ հրամաններում ու հանձնարարություններում: Եվ, իհարկե, զոհերի թիվը: Մինչև այս հրապարակայնորեն քննարկվում էր 10 զոհի մասին:

– Երբեմն ասվում է՝ առնվազն 10 զոհի մասին: Դուք կարծում եք՝ ավելի՞ն են եղել:

– Այս պահի դրությամբ որևէ փաստ չկա՝ 10-ից ավելիի մասին խոսելու համար: Այսքանով սահմանափակվեմ: Բայց պետք է իմանաք, որ ևս 6 անձ ծանր վիրավորումներ է ստացել՝ հրազենային, գնդակային վիրավորումներ, որոնցից առնվազն երկուսի դեպքում ստացման պահի դրությամբ կյանքի համար վտանգավոր են եղել:

– Ովքե՞ր են նրանք, և Հայաստանո՞ւմ են:

– Չեմ ուզում հիմա անուններ հնչեցնել: Նրանցից մեկը Հայաստանում չէ, վստահաբար, երկրորդի՝ Հայաստանում լինել-չլինելու մասին տեղյակ չեմ: Բայց, օրինակ, նրանցից մեկի վրա երկու անգամ «Չերյոմուխա»-ի 23 մմ տրամաչափի գնդակներով են կրակել, և մեկ անգամ մարտական հրազենից՝ 7.62 մմ տրամաչափի գնդակով։ Դրանք սարսափելի վնասվածքներ են:

– Միտումնավո՞ր կրակոցներ են եղել, որովհետև կարծիք կար, որ սխալ կիրառման արդյունք է եղել:

– Իրավապահ մարմինների կողմի այդ հանգամանքը դեռ գնահատման ենթակա է: Երբ Մարտի 1-ի գործ ենք ասում, ձեր նշած չորս մեղադրյալներից բացի՝ գոյություն ունի նաև նախաքննության ընթացքի մեջ գտնվող մի գործ, որի ավարտը դեռ չի հայտարարվել:

– Դրա մասին քիչ է հայտնի: Ովքե՞ր են անցնում այդ գործով:

– Չպետք է հայտնի լինի, որովհետև դա գաղտնի է, այսինքն՝ շարունակվում է քննությունը: Եվ այդ գործի շրջանակում քննվում են առանձին-առանձին 10 սպանությունների հանգամանքները, ինչպես նաև վնասվածքներ ստացած անձանց անհատական հանգամանքները: Բայց, այս պահի դրությամբ, մենք ունենք միջազգային փորձագետներից մեկի կարծիքը, մասնավորապես, «Չերյոմուխա»-ների կիրառման վերաբերյալ, որում նա շատ վստահ դիրքորոշում էր արտահայտել, որ, ամենաբարձր հավանականությամբ, զոհերն ուղղակի թիրախներ են եղել, որովհետև այն վիճակագրությունը, որ կա ստացված վնասվածքների վերաբերյալ, ուղղակի բացառում է պատահականությունը: Օրինակ՝ զոհերից երկուսը՝ Արմեն Ֆարմանյանը և Տիգրան Խաչատրյանը, գլխի հետևի հատվածից ստացված վնասվածքներից են մահացել: Այսինքն՝ շատ բարձր է հավանականությունը, որ նրանք ուղղակի թիրախներ են ընտրվել: Ես ուզում եմ հիշեցնել, որ այդ «Չերյոմուխա»-ի գազային տարաները նույնականացման խնդիր ունեն, թե ո՞ր կարաբինից են կրակված, և ամենևին էլ չի բացառվում, որ հենց այդ պատճառով այդ տեսակի հատուկ միջոցը կիրառվել է թիրախների վրա, որովհետև նույնականացնել հնարավոր չի որոշ իմաստով: Համենայն դեպս՝ այդ կապակցությամբ քննությունը գնում է, և ես հուսով եմ, որ հաջողություն է ունենալու:

Դուք հայտարարել էիք, թե ապացույցներն առավել քան բավարար են առաջադրված մեղադրանքները հիմնավորելու համար։ Ձեր կարծիքով՝ այդ գործով մեղադրվող բոլոր չորս պաշտոնյանների նկատմամբ կկիրառվի՞ այդ մեղադրանքներից ենթադրվող պատասխանատվությունը. Քրեական օրենսգիրքը 15 տարի ժամկետով ազատազրկում է սահմանում:

– Եթե այս ապացույցները դատաքննական ստուգման փուլով անցնեն և մնան նույնը, կարծում եմ՝ բոլոր հիմքերը կան առաջադրված մեղադրանքներում նրանց մեղավոր ճանաչելու համար։ Խոսքս չի վերաբերում Ռոբերտ Քոչարյանին առաջադրված կաշառքի մեղադրանքին, բայց չեմ էլ ասում, որ դա անհիմն է:

– Անջատված գործով մեղադրվող այդ չորս նախկին պաշտոնյաները և նրանց պաշտպանները բարձրաձայնում են, որ ԱԱԾ-ից սադրիչ խմբերի և նրանց կողմից սադրիչ գործողությունների մասին օպերատիվ տեղեկություններ են ստացել, որոնք էլ եղել են մարտի 1-ի վաղ առավոտյան Ազատության հրապարակում կատարված գործողությունների պատճառը: Իսկ Սեյրան Օհանյանը մեզ հետ զրույցում հավելեց, թե այդ մասին զեկուցագրերը ԱԱԾ ներքին օղակներից են տվել Գորիկ Հակոբյանին։ Եվ նա հարց բարձրացրեց, որ այսօր թեև Գորիկ Հակոբյանը ողջ չէ, բայց ԱԱԾ այն ծառայողները, որոնք նման զեկուցագրեր և օպերատիվ տեղեկություններ են ներկայացրել, կան: Նախաքննության նյութերում պարզվե՞լ է այդ տեղեկությունների իսկությունը կամ այն, թե ովքեր էին դրանց հեղինակները:

– Այո՛, այդ մասին մանրամասն անդրադարձ կա: Ե՛վ ԱԱԾ-ից, և՛ ոստիկանությունից ստացվել են տեղեկություններ, և փաստն այն է, որ այդ ամենը կեղծ էր:

– Նման զեկուցագրեր և օպերատիվ տեղեկություններ չե՞ն եղել:

– Եղել են զեկուցագրեր, եղել են փաստաթղթեր, բայց հետո այդ մարդիկ նկարագրել են, թե ինչ իրավիճակում են այդ ամենը գրել և իրականում նման տեղեկություն ունեցել են, թե՝ ոչ։

– Այսինքն՝ դրանք կե՞ղծ զեկուցագրեր են եղել:

– Այո՛։ Եվ ես ցանկանում եմ փաստել, որ միայն ներպետական վարույթում չէ, որ այդ ամենն ակնհայտ է եղել: Այս ապացույցներն ամբողջ ծավալով ժամանակին ներկայացված են եղել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ «Սաղաթելյանն ընդդեմ ՀՀ» գործի շրջանակում։ Եվ մենք, ի պատասխան դրա, ներկայացրել ենք մեր փաստարկները: Ես ուզում եմ հիշեցնել, որ զենք-զինամթերքի առկայության վարկածը շրջանառվել է հետին թվով: Սկզբնական շրջանում բոլոր փաստաթղթերն ու վկայությունները բոլորովին այլ նպատակների մասին են եղել։ Եղել է Ազատության հրապարակում քաղաքական խաղաղ ցույցը ցրելու նպատակով: Դրանք փաստվել են որոշ փաստաթղթերով, այդ թվում՝ դատավարական փաստաթղթերով։ Հետագայում, կատարվածին օրինականության շղարշ հաղորդելու նպատակով, մեջտեղ է բերվել զենք-զինամթերքի վերաբերյալ այդ վարկածը: Իրականում թե՛ Եվրոպական դատարանի գնահատմամբ, թե՛ այս պահի դրությամբ նախաքննության մարմնի և մեր դիրքորոշմամբ՝ նման բան չի եղել:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Արմինե Ավետյան