Ամերիկյան «Times Square Chronicles» պարբերականը հոդված է հրապարակել ժամանակակից պատմության մեջ մարդկության դեմ իրագործված ամենասարսափելի հանցագործությունների մասին՝ անդրադառնալով նաև Հայոց ցեղասպանությանը: Հոդվածի համաձայն՝ Օսմանյան կայսրությունում հայերի ջարդերը էթնիկ հողի վրա իրականացված 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է: «Սպանված 1.5 մլն մարդիկ հայ բնակչության ավելի քան 50 տոկոսն էին կազմում: Զանգվածային սպանությունների հիմնական թիրախն աշխատունակ մարդիկ էին, …

