ՀՀ ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ անդրադառնալով աշխատողի պարգևատրման չափի մասին տեղեկությունն անձնավորված հրապարակելուն: Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հայտարարությունը՝ ստորև. «Վերջին օրերին ակտիվ քննարկվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց աշխատողներին տրամադրած պարգևատրումների վերաբերյալ տեղեկությունները անձնավորված ձևով հրապարակելու կամ չհրապարակելու իրավաչափության …

