Ո՞վ է պատասխան տալու Վանաձորի անորակ ասֆալտապատման համար, երբ դժգոհ են և՛ քաղաքապետը, և՛ հանձնաժողովը, և՛ վարորդները

Լուրեր

12.12.2024 | 23:29
Եվրոպական կառույցը ԵՄ-ին կոչ է արել հետաքննել Թուրքիայի իշխանությունների կողմից արհմիությունների գործիչների ձերբակալություններն ու իրավունքների խախտումները
12.12.2024 | 23:04
Երևան-Սևան-Դիլիջան ճանապարհին ավտոմեքենան շրջվել է և հայտնվել փոսի մեջ
12.12.2024 | 22:48
Բաքուն փորձում է միջնորդ լինել Թուրքիայի ու Իսրայելի միջև
12.12.2024 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.12.2024 | 22:21
Թրամփը համաձայն չէ «հարյուրավոր մղոններ Ռուսաստանի խորքերի» ուղղությամբ հրթիռներ արձակելուն
12.12.2024 | 22:04
Ադրբեջանում քաղբանտարկյալների հակառեկորդ է գրանցվել․ նրանց թիվը հասել է 331-ի
12.12.2024 | 21:50
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ
12.12.2024 | 21:38
Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ խորհրդակցություններ են անցկացվել
12.12.2024 | 21:30
Կրեմլի պրոպագանդիստ Դուգինը Էրդողանին դավաճան հռչակեց․ ՌԴ-ն Մերձավոր Արևելքից դուրս է մղվում․ Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:21
Չնայած Սիրիայի ճգնաժամին՝ Մոսկվան լիարժեք հարաբերություններ է պահպանել Անկարայի հետ․ ՌԴ ԱԳՆ
12.12.2024 | 21:10
Ասլանյանին «դատելու» պատճառը. «գնդակահարության պատի» տակ կանգնած Փաշինյանն այլ կարծիք չի՞ հանդուրժում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:09
ՀՀ նախագահն ընդունել է Լատվիայի նախկին նախագահին
12.12.2024 | 21:00
54 սպանված, 550 կալանավորված, պատանդառված ու անհետ կորած լրագրողներ․ RSF-ը հրապարակել է 2024 թվականի զեկույցը
12.12.2024 | 20:51
Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 8 տուժած
12.12.2024 | 20:45
Կինը՝ ուժային կառույցում․ լեյտենանտ Մարիամ Կարապետյանի ծառայությունը՝ փորձություններով լի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վանաձորում ասֆալտապատման ու փոսային նորոգման աշխատանքներն ամենամյա են: Սակայն մարզկենտրոնի փողոցները շարունակում են մնալ, մեղմ ասած, անմխիթար վիճակում:  Նախորդ տարի նույնպես քաղաքում իրականացվեցին  ճանապարհների վերանորոգման աշխատանքներ: Դրանց համար համայնքային և պետական բյուջեից համատեղ նախապես հատկացվել էր 160 միլիոն դրամ, սակայն մրցույթը շահած կազմակերպությունն այն խոստացել էր իրականացնել 99 միլիոն դրամով: Մրցույթը շահել են, խոստացել, որ մարզկենտրոնը կունենա բարեկարգ ճանապարհներ, սակայն վանաձորցիների՝ առանց փոսերի փողոցներ ունենալու երազանքն այդպես էլ թողել են օդում կախված:

 

Բազում թաղամասից Խնձորուտ տանող ճանապարհն ՝ մինչ ասֆալտապատումը

Աշխատանքների ավարտից հետո, այն գրեթե նույն տեսքն ունի

«Վանաձորի վարորդների ակումբի» հիմնադիր, վարորդ  Անդրանիկ Հովհաննիսյանն իր և ակումբի մյուս վարորդների դժգոհությունն է ներկայացնում: Ասում է՝ վատ ճանապարհների պատճառով ինչպես նախկինում, այժմ էլ հիմա, յուրաքանչյուր ամիս ստիպված որոշակի միջոցներ են տրամադրում մեքենաների վերանորոգման համար. «Ասֆալտապատումն անորակ եղավ և շատ բողոքներ են լինում, մեր կողմից էլ մատնանշվեց: Փողոցներից մեկն էլ հենց մերն է՝ Գրիբոյեդովի փողոցը, որտեղ  ոչ միայն անորակ ասֆալտապատում էր, այլև կիսատ էր արված…Փողոցներից  Լազյանն այնքան անորակ էին ասֆալտապատել, որ ձեռքով մի փոքր կպնում էիր, ասֆալտը քանդվում էր: Այդ փողոցը ստիպողաբար կրկին ասֆալտապատել տվեցին: Ես փորձագետ չեմ, որ ասեմ ասֆալտի մեջ ինչն է ավել, ինչն է պակաս, բայց որ շուտ է քանդվում, դա փաստ է: Անորակ ասֆալտի պատճառով անընդհատ ֆինանսական ծախսերի առաջ ենք կանգնում, քանի որ փոսերը շատ արագ վերականգնում են իրենց գերիշխանությունը, մենք էլ անընդհատ փոսն ենք ընկնում ու մեքենաները վնասում: Ավելի լավ է մի փողոց կարգին ասֆալտապատեն, քան մի քանի փողոց այսպես ասած կարկատան անեն: Հուսով եմ, որ մի օր Վանաձորը կտեսնեմ բարեկարգ փողոցներով»:

Վանաձորի քաղաքապետարանում ևս դժգոհում են անորակ ասֆալտապատումից: Ասում են` նշված գումարով որակյալ ասֆալտապատում իրականացնելն ի սկզբանե կասկածի տեղիք է տվել. «Մենք մրցույթի սկզբից էլ վերապահումով մոտեցանք աշխատանքների կատարման որակին: Քանի որ մեր կողմից սահմանված և շուկայական արժեքին համապատասխանող 160 միլիոն դրամանոց մրցույթը շահվել էր 99 միլիոնով: Եվ դա արդեն իսկ կասկածներ էր հարուցում աշխատանքների պատշաճ, ժամանակին և որակով կատարման համար: Մենք աչալրջությունը չենք կորցրել, և առաջինը մենք ենք բարձրաձայնել, որ աշխատանքները մեզ չի գոհացնում»,- ասաց համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանն ու նշեց, որ ստեղծված իրավիճակի պատճառը նաև գնումների գործընթացում առկա բացերն են. «Իրավական գործընթացին մենք միջամտելու որևէ լծակ չունենք: Եթե գնումների մրցույթին մասնակցելուց հետո վերջնական խոսքը մնա մեզ, մենք արդեն բավականին փորձ ունենք գնահատելու այս կամ այն կազմակերպության կողմից մատուցվող ծառայություններն ու աշխատանքների կատարման որակը: Բայց այդտեղ կա մրցույթով հայտարարված գին և օրենքը որևէ կերպ չի սահմանափակում, թե ինչքան կարող է ներքին սահմանն իջեցվի: Եթե մարդը ներկայացնում է մրցույթով սահմանված վավերապայմաններն ու ամենացածր գինը, պետք է այդ ընկերությունը ընտրենք»։

 

Տեղեկացնենք, որ փողոցների ասֆալտապատման համար հայտարարված մրցույթը շահել են «Ֆուլ տրաստ» և «Բիդեք» ընկերությունները: Այս պահին ընկերություններին վճարվել է կատարված աշխատանքի 60 տոկոսի դիմաց. «Որևէ մեկի աշխատանքն էլ հենց ընթացքում մեզ չի գոհացրել, և մենք ֆիքսել ենք բոլոր թերությունները: Այն հատվածները, որտեղ այդ ընթացքում թերություններ են եղել, մենք երկու, երեք անգամ նույն վայրում ստիպել ենք, որ նորից ասֆալտապատեն: Ժամկետներին և որակին համապատասխան մենք արդեն փաստաթղթեր էինք պատրաստում, որ պայմանագրերը խզենք և նույնիսկ «սև ցուցակ» գցենք, բայց կառավարությունից հրահանգ եկավ, որ թույլատրել են համաֆինանսավորվող ծրագրերով կատարվող աշխատանքները 6 ամսով երկարացնել…Իրավական գործընթացի շահավետությունն այս պահին մեր կողմից է, որովհետև բացի այն, որ իրենք ունեն պայմանագրով նախատեսված 3 տարի երաշխիքային սպասարկման ժամկետ, իրենք նաև չեն ավարտել աշխատանքների կատարման՝ իրենց ժամանակացույցով տրված պլանը: Ըստ էության, չարած աշխատանք չունենք, ունենք ոչ պատշաճ որակի կատարած աշխատանք»,- ասաց քաղաքապետը՝ հավելելով, որ աշխատանքները կվերսկսվեն մինչև այս ամսվա վերջ՝ օրերը տաքանալուն պես: Իսկ վերջնաժամկետը մինչև մայիս ամիսն է:

2018 թվականի սեպտեմբերից սկսված ասֆալտապատման աշխատանքներից այժմ դժգոհում է նաև աշխատանքների ուսումնասիրման և գնահատման համար ստեղծված հատուկ հանձնաժողովը: Իրականացված աշխատանքների ուսումնասիրության նպատակով հանձնաժողովի անդամներն օրերս Վանաձորում էին: Կատարած այցի ժամանակ նրանք շրջել են ամբողջ քաղաքով, արդյունքում՝ իրականացված աշխատանքները գնահատել անբավարար. «Շրջայցի ժամանակ տեսանք, որ ասֆալտը, թե՛ որակային առումով պիտանի չէր, թե՛ ասֆալտապատման թեքությունները, նստվածքները նույնպես անորակ էին: Մասնագետների գնահատմամբ՝մեկ-երկու ամսից խնդիրներն ավելի ակնառու կլինեն, քանի որ ասֆալտապատումն արվել է ցուրտ եղանակին»,- մեզ հետ զրույցում ասաց  հանձնաժողովի անդամ, ԱԺ պատգամավոր Արմեն Եղիազարյանը։

Նա նաև նշեց, որ ըստ փաստաթղթերի՝ Վանաձորում մի շարք փողոցներում կապիտալ նորոգում է իրականացվել, այնինչ դա իրականությանը չի համապատասխանում. «Այն ցանկը, որ ես պահանջել էի Մամիկոն Ասլանյանից, թե ինչ աշխատանքներ են կատարվել 2018 թվականին, 2 մասից  էր բաղկացած՝ մեկը կապիտալ նորոգման, մյուսը՝ մասնակի: Շրջայցի ժամանակ ֆիքսվեց՝ այն աշխատանքները, որ իրենք դիտարկել են, որ կապիտալ աշխատանքներ են՝ դրանք կապիտալ չեն, և չեն կարող դիտարկվել որպես կապիտալ նորոգված ճանապարհներ, դրանք մասնակի էին: Վանաձորում ճանապարհների կապիտալ նորոգում չի կատարվել»,- ասաց Եղիազարյանն ու տեղեկացրեց, որ առաջիկա շաբաթվա ընթացքում հանձնաժողովի կողմից կուսումնասիրվեն բոլոր պայմանագրերն ու փաստաթղթերը, որից հետո հանձնաժողովը Երևանում կհանդիպի նաև ասֆալտապատում իրականացրած շինարարների հետ:

Խնդրի վերաբերյալ փորձեցինք կապ հաստատել նաև մրցույթը շահած ընկերությունների ներկայացուցիչների հետ: «Բիդեք» ընկերության ներկայացուցչի հետ կապ հաստատել չհաջողվեց, իսկ «Ֆուլ տրաստ» ընկերության ներկայացուցիչ Արման Խալաթյանն ասաց, որ զբաղված է և հարցազրույց տալ չի կարող:

Ի տարբերություն 2018 թվականին կատարված ասֆալտապատման, 2017 թվականին կատարված աշխատանքներից մարզում գոհ են: Սակայն այդ անգամ վերահսկողն ու պատվիրատուն եղել է Լոռու մարզպետարանը: Մարզկենտրոնում ասֆալտապատումն իրականացվել է 2 փուլով: Առաջինով՝ կառավարության կողմից տրամադրվել է 300 միլիոն դրամ, աշխատանքներն իրականացրել են 203 միլիոն դրամով: Իսկ 2-րդ փուլով հատկացվել  է  76 միլիոն դրամ, նշված ընկերություններն աշխատանքները կատարել են 57 միլիոն դրամով: Ասֆալտապատումն իրականացրել են 3 կազմակերպություններ՝ «Հիդրո», «Վարմաշ» և «Շին +» ՍՊԸ-ները: «Նմանատիպ ասֆալտապատման աշխատանք Վանաձորում ոչ մի անգամ չի իրականացվել: Որովհետև և՛ շահող կազմակերպությունները, և՛ ասֆալտապատման գործընթացն իրականացնող բոլոր մեքենամեխանիզմները եղել են ժամանակակից, աշխատանքները եղել են որակով: Հիմա շահագործման ընթացքում իհարկե լինում են թերություններ, փոսեր և այլն, դա էլ ըստ պայամանագրի շինարարն իր հաշվին գալիս վերացնում է»,- ասում է Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանն ու շարունակում. «Իսկ 2018 թվականի ասֆալտապատման մեջ թերությունները բավականին շատ են եղել: Բավականին փողոցներ ունենք, որոնք ասֆալտապատվեցին ոչ որակին համապատասխան: Հետո դրանց մի մասը բերվեց պատշաճ տեսքի, մյուս մասը՝ մնաց: Աշխատանքները մարզպետի և մեր վաչության ուշադրության կենտրոնում են։ Անկախ նրանից, թե պատվիրատուն ով է, մենք վերահսկողի դերում ենք»:

Տաթևիկ Ղազարյան