Մինչև մայիսի 1-ը պետպաշտոնյաների ունեցվածքը կհայտարարագրվի նախկին կարգով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Հանրային ծառայության մասին» օրենքի նախագիծը։ Հիշեցնենք, որ այս օրենքով կարգավորվում էր բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրման կարգը, որի իրականացումը դրվել էր մինչև այսօր գոյություն չունեցող  Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վրա:

«Օրենքով հստակ ամրագրված է պահանջ, որպեսզի հայտարարատու պաշտոնատար անձինք ներկայացնեն գույքի և եկամուտների հայտարարագրեր, միևնույն ժամանակ չկա այն մարմինը որտեղ պետք է ներկայացվի այդ հայտարարագիրը, որովհետև 2019-ից այդ հայտարարագրերը պետք է ներկայացվեն կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որը չի ստեղծվել»,- ասում է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը։

Փաստն այն է, որ մինչև 2019 թվականի հունվարի 1-ը հայտարարագրերը ենթակա էին ներկայացման Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին, որն այսօր նման լիազորություն չունի։ Ներկայացնելով «Հանրային ծառայության մասին» օրենքի նախագիծը, արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը նկատում է, որ հանձնաժողովի բացակայության պայմաններում պետությունը հնարավորություն չունի հայտնաբերելու գույքի և եկամուտների հայտարարագրերում տեղ գտած խախտումները, ուստի նա առաջարկ ունի։

«Մասնավորապես այն դրույթները, որոնք պետք է ուժի մեջ մտնեին 2019 թվականի հունվարի 1-ից և փաստացի հանձնաժողովի բացակայության պատճառով ուժի մեջ չեն մտել, երկարաձգենք ժամկետը և 2020-ի հունվարի 1-ից հայտարարագրման նոր մեխանիզմները ներդնենք»,- առաջարկում է փոխնախարարը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, նախկին բարձրաստիճան ոստիկան Արմեն Խաչատրյանն ուզում է հասկանալ՝ բայց պետությանը պե՞տք է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, պետական շատ մարմիններ կան, որոնք զբաղվում են կոռուպցիայի բացահայտումով։

«Ոստիկանությունում կա նման ստորաբաժանում, որն ունի ամբողջ գործիքակազմը և օպերատիվ մասով և այլ մասերով, որ կարող է և պարտավոր է իրականացնել կոռուպցիայի դեմ պայքարը»,- վկայում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանը։

Նա լրջորեն կասկածում է, որ այդ նորաստեղծ հանձնաժողովը կկարողանա աշխատել․ «Կարծում եմ անհրաժեշտություն կա ընդհանրապես վերանայել այս օրենքի գոյությունը»։

Խմբակցության մեկ այլ անդամ՝ Հերիքնազ Տիգրանյանը օրենքի նախագծի դեմ ոչինչ չունի, նա կարծում է, որ պետք է կողմ քվեարկել օրենքին հենց հայտարարգրման շարունակականությունը չկանգնեցնելու համար։

«Մենք կաշկանդված չենք և մտադրված ենք որոշակի փոփոխություններ կատարել «Հանրային ծառայության մասին» և «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքներում»,- ասում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հերիքնազ Տիգրանյանը։

Ընդդիմադիր պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը եղել է այդպես էլ գործունեություն չծավալած Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ և կարող է վստահեցնել, որ հանձնաժողովի վրա ոչ մի իշխանություն որևէ ազդեցություն չի ունենալու:

«Այո, հանրային հեղինակություն ունեցող մարդիկ, մաքուր կենսագրությամբ մարդիկ և էդ չափորոշիչներին համապատասխանելու դեպքում և էդ հարցաշարին պատասխանելու դեպքում կընդգրկվեն հանձնաժողովի կազմում»,- տեղեկացնում է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը։

Ի դեպ, խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց նաև «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը։ Ըստ նախագծի, մաքսային տարածքներում տեղակայված աջ ղեկով մեքենաները, որոնց վճարումները կատարվել են մինչև 2018-ի դեկտեմբերի 30-ը, կարող են Հայաստան մտնել մինչև այս տարվա մայիսի 1-ը։

Մհեր Արշակյան