Նախարարի տեղակալի պաշտոնները քաղաքական պաշտոններ են, նրանց ազատումը քաղաքական որոշման արդյունք է: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու են աշխատանքից ազատվել արդարադատության փոխնախարարներ Արթուր Հովհաննիսյանն ու Սուրեն Քրմոյանը: «Սա մեր Կառավարության քաղաքական որոշման արդյունքն է: Սա ընդհանուր որոշման արդյունք է: Ձևաբանական առումով նախարարը ներկայացնում է …

