Արցախը պետք է հայկական մնա՝ կա՛մ որպես առանձին հանրապետություն, կա՛մ որպես Հայաստանի մաս. Ֆրենք Փալոուն

Լուրեր

18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
Բոլորը

Ցանկանում եմ, որ Ադրբեջանի հետ հակամարտությունը կարգավորվի, և Արցախը շարունակի լինել անկախ երկիր կամ Հայաստանի մաս դառնա: Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հետ զրույցում ասել է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոունը:

Կոնգրեսականը թվարկել է այն խոչընդոտները, որոնց Կոնգրեսի անդամները բախվում են Արցախ մեկնելու ցանկության դեպքում: «Նախ՝ Արցախ մեկնելու համար չենք կարող ամերիկյան փոխադրամիջոցներ օգտագործել։ Բացի այդ՝ ԱՄՆ պետքարտուղարությունն անընդհատ հորդորում է, որ Արցախ մեկնելն անվտանգ չէ, և որ այն կարող է հետևանքներ ունենալ: Դրանցից մեկն Ադրբեջանի սև ցուցակում հայտնվելն է»,- պարզաբանել է Փալոունը։

Ըստ նրա՝  իշխանությունները փորձում են վախեցնել Արցախ մեկնել ցանկացող Կոնգրեսի անդամներին, ինչը վախեցնում է նաև անհատներին և գործարարներին։

Ֆրենք Փալոունն անդրադարձել է նաև մարտի սկզբին ներկայացված՝ Արցախ մեկնելու և ազատ հաղորդակցվելու սահմանափակումների մասին բանաձևին:

«Այդ սահմանափակումներն անիմաստ են, քանի որ մենք պետք է փորձենք հնարավորինս շատ շփում ունենալ արցախցիների հետ, որպեսզի հասկանանք, թե այնտեղի ժողովուրդն ու կառավարությունն ինչ խնդիրներ ունեն։ Արցախը գործող ժողովրդավարություն է, ունի շուկայական տնտեսություն, որը  շատ նման է ԱՄՆ-ին և Արևմուտքի մնացած երկրներին։ Ես ուզում եմ, որ մարդիկ իմանան այդ մասին։ Պետք է լինի ոչ միայն քաղաքական համագործակցություն, այլ նաև տնտեսական, իսկ դա հնարավոր չէ, քանի դեռ Արցախ մեկնելու և ազատ հաղորդակցվելու սահմանափակումներ կան»,- նշել է կոնգրեսականը:

Փալոունը խոսել է Միացյալ Նահանգների՝ Արցախի Հանրապետության նկատմամբ սահմանած մի շարք սահմանափակումների վերացման անհրաժեշտության մասին:

Կոնգրեսականն առաջարկել է «թույլ տալ ԱՄՆ կառավարության բոլոր մակարդակների պաշտոնատար անձանց մեկնել Արցախի Հանրապետություն և ուղիղ  շփվում ունենալ Արցախի գործընկերների հետ, աջացել Արցախի և ԱՄՆ-ի օրենսդիր և գործադիր մարմինների պաշտոնյաների,  պետական ու տեղական կառավարությունների, ինչպես նաև հայկական քաղաքացիական հասարակության միջև ընթացող բաց հաղորդակցությանը, հանդիպումներին և  ուղիղ շփումներին, հասնել Արցախի ապագային վերաբերող ԵԱՀԿ և այլ բանակցություններում Արցախի՝ ժողովրդավար կերպով ընտրված կառավարության լիարժեք և անմիջական մասնակցությանը»:

«Շրջափակման և այլ պետությունների, այդ թվում՝ նաև մեր կողմից չճանաչված լինելու փաստը վտանգում է Արցախի տնտեսությունը: Իսկ ԱՄՆ-ի օգնությունն Արցախի ճանաչմանն ուղղված ևս մեկ քայլ կլինի: Իմ կողմից ցանկանում եմ անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի ցույց տամ, որ այդ երկիրն իրական է, ժողովրդավար է, գործում է՝ ինչպես մյուս բոլոր երկրները և, իհարկե, տնտեսական աջակցությունն ու ճանաչումը շատ կարևոր են նրա համար»,- ասել է Փալոունը։

Կոնգրեսականն ասել է, որ վերջերս դիմել է Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների հարցերով հանձնաժողովին՝ կոչ անելով ավելացնել 2020 թվականի բյուջեի նախագծի շրջանակում Արցախի Հանրապետությանը տրամադրվելիք օգնության չափը: Նա ընդգծել է, որ Արցախին և Հայաստանին տրամադրվող արտասահմանյան օգնության չափն ավելացնելու վերաբերյալ բաց նամակն արդեն 32 օրենսդիր է ստորագրել և, հնարավոր է, այս շաբաթվա ընթացքում այդ թիվն ավելանա:

Փալոունը, որն Արցախ ամենաշատն այցելած կոնգրեսականներից է, ընդգծել է, որ անհամբեր սպասում է հաջորդ այցին։

«Ես միշտ վերադառանալու ցանկություն ունեմ: Ես ցանկանում եմ, որ Ադրբեջանի հետ հակամարտությունը կարգավորվի, և Արցախը շարունակի լինել անկախ երկիր կամ, եթե հանրաքվե անցկացվի, Հայաստանի մաս դառնա: Բայց վերջնական նպատակն այն է, որ այն մնա հայկական ու ճանաչվի որպես այդպիսին՝ կա՛մ որպես առանձին հանրապետություն, կա՛մ որպես Հայաստանի մաս: Ամենից զատ՝ ես պարզապես սիրում եմ այնտեղի մշակույթը: Առհասարակ սիրում եմ այն ամենը, ինչ հայկական է, և Արցախն այս առումով հայկականի մարմնավորումն է»,- եզրափակել է կոնգրեսականը:

Նելլի Մելքոնյան