ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի հետ կապված պարզաբանում է տարածել: Նշենք, որ «Նաիրիտի» նախկին աշխատակիցները ահազանգել էին, որ չինացիները մտել են գործարանի տարածք և ուսումնասիրություններ են իրականացնում: «Չինաստանի քաղաքացիները «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի տարածք են մուտք գործել Գործարանի նախկին տնօրեն, հայ-չինական «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության (ՀՁ) տնօրենների խորհրդի անդամ Ռուբեն Սաղաթելյանի …

