Անորակ ճանապարհ կառուցած շինարարական ընկերությունները չեն վճարվի, կհայտնվեն սև ցուցակում. նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արթուր Դալլաքյանը տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանից հետաքրքրվեց՝ նախարարությունն ի՞նչ վերահսկողական գործառույթներ է իրականացրել Դիլիջանն Իջևանին կապող  ճանապարհի Ոսկեպարհի հատվածի կառուցման աշխատանքների նկատմամբ, քանի որ նոր կառուցված այդ ճանապարհահատվածում չկան ո՛չ գծանշումներ, ո՛չ ճանապարհային նշաններ, ավելին՝ ճանապարհն արդեն քանդվում է։

Ի պատասխան՝ Հակոբ Արշակյանը նշեց, որ պատգամավորի մատնանշած ճանապարհահատվածի աշխատանքները դեռ չեն ավարտվել, քանի որ լրացուցիչ 2.5 մլրդ դրամի ֆինանսավորում ստացել են նախորդ տարվա սեպտեմբերին, կապալառու ընկերության հետ պայմանագիրը կնքվել է ավելի ուշ, իսկ վատ եղանակային պայմանները թույլ չեն տվել շինարարական աշխատանքներ կատարել:

«Որակի վերահսկողությունն իրականացվում է բարձր մակարդակով, իսկ եթե լինեն խախտումներ, ապա դրանց ընթացք կտրվի. կա՛մ ճանապարհը չի ընդունվի ու շինարարները չեն վճարվի, կա՛մ նրանց հետ կնքված պայմանագիրը կխզվի, կհայտնվեն սև ցուցակում և կհայտարարվի նոր մրցույթ։ Խոսքը Ոսկեպարի ճանապարհի մասին է, շինարարը տեղեկացվել է, որ ճանապարհը չի ընդունվելու: Հիմա կա՛մ նորից կկատարեն այդ աշխատանքները, կա՛մ այդ ընկերությունը կհայտնվի սև ցուցակում»,- մանրամասնեց նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան