Փետրվարի 2-ի գիշերը, ժամը 1։40-ի սահմաններում, ոստիկանության Մալաթիայի բաժնում ահազանգ ստացվեց։ Տաքսի ծառայություններից մեկի հեռախոսավարուհին տեղեկացնում էր, որ վարորդներից մեկը զանգել ու հայտնել է, որ Հարավարևմտյան թաղամասում ուղևորն իրեն դուրս է գցել ու մեքենան փախցրել. տեղեկացնում են ՀՀ Ոստիկանության լրատվական բաժնից: Ոստիկանները ճշտեցին դեպքի վայրը, ուր անմիջապես օպերատիվ խումբ մեկնեց։ Տաքսու վարորդը հրավիրվեց ոստիկանության Մալաթիայի …

