Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր մեկնաբանել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այն հայտարարությունը, որ Նիկոլ Փաշինյանը խիզախ քայլեր է անում Ղարաբաղի հարցի լուծման մասով։ «Խոսել խաղաղության մասին, չի նշանակում, որ ինչ-որ մեկը հարցականի տակ է դնում մեր վճռականությունը»,- ասում է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Պարոն Մնացականյանն այսօր խորհրդարան էր այցելել «Լուսավոր Հայաստան» խմբակցության հրավերով։ …

