Պետական պարտքի կառավարում. Հայաստանի անցյալի և այլ երկրների փորձի հիման վրա պետական պարտքի վերաբերյալ քաղաքական որոշումների կայացումը

Լուրեր

24.06.2026 | 13:10
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
24.06.2026 | 13:01
Ռուսական զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի շրջաններին․ զոհ կա
24.06.2026 | 12:54
Խալաֆյանների դաժան սպանությունից հետո վերադարձել են ու հարձակվել բեռնատարի վրա. Արա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 12:46
ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները կայցելեն Իրանի միջուկային օբյեկտներ․ Գրոսսի
24.06.2026 | 12:38
Ավագանու նիստում ծեծկռտուքի հետևանքով վնասվածքներ ստացած Սարգիս Տեր-Եսայանը բուժզննում է անցել և հաղորդում ներկայացրել
24.06.2026 | 12:30
Չալաբյանը մեղադրվում է ընտրողների ընտրական իրավունքը խոչընդոտելու համար. նա պնդել է, որ մեղադրանքը սուտ է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 12:19
Անկարան բարձր է գնահատում Բաքվի ու Երևանի միջև բանակցային գործընթացը․ Թուրքիայի խորհրդարանի նախագահ
24.06.2026 | 12:10
Ավետիք Չալաբյանը ձերբակալվել է // Պապոյանը ԵՄ դեսպանների հետ արտահանման հարցեր է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
24.06.2026 | 12:03
Ալիևը Հայաստանին մեղադրել է իսլամական կրոնական և մշակութային հուշարձանները «ոչնչացնելու» մեջ
24.06.2026 | 12:02
Արցախի դրոշը կրկին հեռացվել է Ֆրանսիայի հրապարակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 11:55
ՍԴ-ն ԱԱԾ-ից պահանջել է ընտրությունների օրերին ՀՀ մուտք գործած քաղաքացիների վերաբերյալ տվյալներ
24.06.2026 | 11:49
ԵՄ աջակցությամբ կմշակվեն Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ճանապարհային նախագծերը․ հուշագիր է ստորագրվել
24.06.2026 | 11:40
Քաղաքապետարանի ծեծկռտուքի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
24.06.2026 | 11:30
Մակրոնը Փաշինյանին ավելի քան 1,5 մլն դրամ արժողությամբ նվերներ է տվել 
24.06.2026 | 11:22
Պապոյանը ԵՄ դեսպանների հետ քննարկել է հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
Բոլորը

Նախահեղափոխական Հայաստանում հանրության շրջանում առկա էին պետական պարտքի հետ կապված լրջագույն մտահոգություններ: Կառավարության կողմից տարվող պարտքային քաղաքականությունը հատկապես մտահոգիչ դարձավ 2009թ.-ին Ռուսաստանի Դաշնությունից խոշոր վարկ ներգրավելուց, 2013թ.-ին և 2015թ.-ին արտարժութային պետական պարտատոմսերի թողարկումից հետո: Վերը նշված 3 դեպքերում ՀՀ կառավարությունը միջոցներ էր ներգրավում, առանց դրանց օգտագործման կոնկրետ ծրագրեր ունենալու: Հետագայում ՀՀ կառավարությունը չներկայացրեց որևէ վերլուծություն, որը կտար ՀՀ տնտեսության վրա այդ 3 գործարքների ազդեցության գնահատականը: Ցանկալի է, որպեսզի հետագայում նման խոշոր գործարքի գնալիս ՀՀ կառավարությունը հաշվետվություն ներկայացնի, թե այդ 3 գործարքն ի՞նչ ազդեցություն ունեցան ՀՀ տնտեսության վրա և ՀՀ իշխանություններն ի՞նչ դասեր են քաղել անցյալից:

Հետհեղափոխական Հայաստանում նոր իշխանություններն այնպիսի սպասումներ ձևավորեցին, որ տպավորություն էր ստեղծվում, թե նախորդ ռեժիմի օրոք թալանված հարստությունը կվերադարձվի ժողովրդին, այն է՝ ՀՀ պետական բյուջե, ստվերային տնտեսության կրճատման արդյունքում շեշտակի կավելանան բյուջեի հարկային եկամուտները, և Հայաստանը կկարողանա առանց էական բարդությունների կատարել պետական պարտքի հետ կապված բոլոր վճարումներն ու բռնել երկարաժամկետ ծաղկման ու բարգավաճման ճանապարհը: Թալանված հարստությունը պետական բյուջե վերադարձնելու գործընթացն այս կամ այն չափով, այս կամ այն ձևով ընթացքի մեջ է: Ստվերային տնտեսության կրճատման մասին պատկերացում առայժմ դժվար է կազմել:  Սակայն վերջին օրերին հանրային օրակարգ է նետվել մի հարց, որը կարծես փակված էր համարվում. պետական պարտքի էական ավելացում: Ո՞րն է պարտքի ընդունելի շեմը և գոյություն ունի՞ արդյոք այդպիսի շեմ:

Անցած տասնամյակի ընթացքում ամենատարբեր միջոցառումների ժամանակ քաղաքացիական հասարակության, երիտասարդական և այլ կառույցների ներկայացուցիչներին հետաքրքրող առաջին հարցերից մեկը վերաբերում էր պետական պարտքի մեծությանը և մեր երկրի ապագայի վրա դրա ազդեցությանը: Պետական պարտքի հետ կապված խնդիրներին մի քանի անգամ անդրադարձել եմ հրապարակումներով: Առաջին անգամ 2009թ.-ին մտահոգությունս եմ հայտնել 2013թ.-ին և դրանից հետո պարտքի գծով վճարումների մեծության (http://www.crrc.am/hosting/file/_static_content/fellows/fellowship08/Public%20Debt_Armenia_CRRC.pdf) և  պարտք-ՀՆԱ ցուցանիշը որպես պարտքի բեռի գնահատման հիմնական չափորոշիչ օգտագործելու հանգամանքի հետ կապված:

Մասնավորապես նշում էի, որ միայն այն փաստարկը, որ իբր Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (այսուհետ՝ ՏՀԶԿ) անդամ որոշ երկրներում պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունն ավելի մեծ է, և այդ երկրները խնդիրներ չեն առերեսում, բավական չէ, քանի որ այդ երկրների մեծ մասում հարկային եկամուտները, որոնք օգտագործվում են կամ կարող են օգտագործվել պետական պարտքի գծով վճարումներ կատարելու համար, գերազանցում են ՀՆԱ 35 տոկոսը, այն դեպքում, երբ այդ նույն ցուցանիշը Հայաստանում այդ պահին գրեթե կրկնակի ցածր էր: Նաև ուշադրություն եմ հրավիրել այն հանգամանքի վրա, որ 2003-2004թթ.-ին, երբ ՀՀ պետական պարտքը չէր հասնում ՀՆԱ 47 տոկոսին, Հայաստանը գնաց «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքի: Իհարկե, ընդիմախոսների մի մասը լուրջ փաստարկներ ունի վերը նշված գործարքի հետ կապված, սակայն ես այն դիտարկում եմ միայն այն տեսակետից, որ արդեն 2000թ.-ին ՀՀ պետական պարտքը, ՀՆԱ 47 տոկոսը չգերազանցելու պայմաններում, այնպիսի բեռ էր դարձել, որ ՀՀ պետական բյուջեն դրա սպասարկման հետ կապված դժվարություններ ուներ:

2014թ.-ի հետազոտության հիման վրա կատարված հրապարակման մեջ (հասու է http://www.osf.am/wp-content/uploads/2017/11/Political-Decisions-about-Public-Debt-Management-in-Armenia-in-Recent-Years-and-Their-Consequences.pdf) կարծիք էի հայտնում, որ 2008-2013թթ.-ին ներգրաված մեծածավալ միջոցները չեն հանգեցրել ՀՀ տնտեսության մեջ որակական և քանակական էական բարելավումների, իսկ պետական պարտքի գծով վճարումները՝ մայր գումարների մարումները և տոկոսավճարներն էական միջոցներ են կլանում պետական բյուջեից, որոնք այլ պայմաններում կարող էին օգտագործվել տարբեր ճյուղերի ֆինանսավորման համար: Եթե ընդդիմախոսներս պնդում են, որ եթե այդ միջոցները չներգրավեին, Հայաստանը կկանգներ տնտեսական և ֆինանսական աղետի առաջ, ապա դա նշանակում է, որ պետք է փոխել տարվող տնտեսական քաղաքականությունը, որը այս կամ այն ձևով շարունակվում է մինչ օրս:

Պարտքի մեծության օրենսդրական կարգավորումների հարցերին անդրադարձել եմ 2015թ.-ին (հասու է http://www.osf.am/wp-content/uploads/2015/09/PM_report_06.09.2015.pdf էջ 42): 2016թ.-ին կատարված հետազոտության արդյունքում (հասու է http://www.osf.am/wp-content/uploads/2017/11/Impact-of-the-Public-Debt-of-the-Republic-of-Armenia-on-Economy-and-on-the-State-Budget.pdf) առաջարկել էի պետական պարտքը դիտարկել հարկաբյուջետային քաղաքականության կոնտեքստում և պետական բյուջեի պակասուրդը նվազեցնել մինչև ՀՆԱ 1.5-2.0 տոկոսը, առաջին հերթին ստվերային տնտեսությունը կրճատելու, պետական քաղաքականության առաջնահերթությունները ավելի հստակ մատնանշելու, կառավարությանը հասու ֆինանսական միջոցները այդ առաջնահերթությունների ֆինանսավորմանն ուղղելու և ոչ առաջնահերթ ծախսերը կրճատելու միջոցով:

Պետական պարտքի մեծացման հաշվին տնտեսական աճը խթանելու կողմնակիցների առաջարկներին հետևելուց առաջ կարևոր է հասկանալ, թե ինչ ծանրություն են ՀՀ քաղաքացիները կրում ներկա պահին և ինչպիսի բեռ կարող է դառնալ պետական պարտքն առաջիկա տարիներին, ունի՞ արդյոք Հայաստանի Հանրապետությունը խոշոր ներդրումային ծրագրեր կառավարելու կարողություններ (առաջին հերթին մարդկային), գիտե՞նք արդյոք մենք մեր առաջնահերթությունները, աշխարհում ինչ տեղ է Հայաստանը գրավում այդ առաջնահերթությունների տեսակետից (ծավալի, արտադրողականության, շահութաբերության և այլ առումներով) և ինչ տեղ կարող է գրավել հնարավոր ներդրումներից հետո:

Տարոն Աճեմօղլուն, որին նոր իշխանությունները Հայաստան էին հրավիրում, իր աշխատություններում երկրի զարգացումը հիմնականում կապում է ոչ թե ֆինանսական միջոցների առատության, այլ կենսունակ ինստիտուտների գոյության հետ: Բազմաթիվ այլ տնտեսագետներ ամենատարբեր իրավիճակներում այլ լուծումներ են առաջարկել, առաջարկում են և առաջարկելու են հետագայում: Սակայն կարևոր է հասկանալ, թե ինչքան են այդ առաջարկները, որոնք արվել են այլ կոնտեքստում, այլ մեծություն, այլ կառուցվածք, բնական այլ պաշարներ և մարդկային կապիտալի այլ որակ ունեցող տնտեսությունների համար, համապատասխանում մեր իրողություններին:

(շարունակելի)

Արտակ Քյուրումյան