Վտանգ, թե՞ անհրաժեշտություն․ գարդասիլի թեման շարունակվում է արծարծվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:00
Կթանկանա ՀՀ-ի քաղաքացի դառնալն ու հրաժարվելը․ ի՞նչ խստացում է սպասվում․ զրույց ՆԳՆ փոխնախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:54
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նկատմամբ
Բոլորը

Արդյոք գարդասիլի պատվաստանյութը վտանգավոր է, թե՞ անհրաժեշտություն․ այս հարցի պատասխանը, թվում էր թե սպառիչ կերպով տրվել էր դեռևս ամիսներ առաջ։ Սակայն պարզվեց, որ խնդրի շուրջ հակասությունները դեռևս պահպանվում են, դրանց թարմացման առիթն էլ առողջապահության նախարարի նոր հրամանն էր։

Այսօր զուգահեռաբար երկու ասուիս էր ընթանում նույն թեմայի շուրջ։ Մի խմբի բանախոսներն ահազանգում էին, որ գարդասիլի պատվաստանյութը ազգային անվտանգության խնդիր է, մյուսում՝ պնդում էին հակառակը։ Առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանն ասաց, որ պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութը միակն է, որը կանխագրելում է արգանդի վզիկի քաղցկեղի առաջացումը։ Մինչդեռ առողջապահության նախարարության ներկայացուցչին հակադարձում է «Հայկական առողջապահական ազգային խորհրդի» նախագահ Գևորգ Գրիգորյանը․ «Ես՝ որպես պրակտիկ, քաղցկեղ վիրահատող բժիշկ, պաշտոնապես հայտարարում եմ հակաքաղցկեղային պատվաստանյութ աշխարհում գոյություն չունի»։

«Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն» Գագիկ Բազիկյանը առաջարկում է հիմնվել, ոչ թե ինտերնետից վերցրած և չապացուցված փաստերի, այլ հետազոտությունների արդյունքների վրա: «Չեմ կարծում, որ յոթանասուն երկրներ թշնամություն անեն իրենց երկրների կանանց հանդեպ»,- ասաց նա։

Գարդասիլի պատվաստանյութի դեմ հանդես եկած բանախոսներն առաջարկեցին ԱԺ-ում այս հարցի շուրջ լսումներ կազմակերպել։ Ի դեպ, նրանք նաև պնդեցին, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գարդասիլ պատվաստանյութի տարիքային շեմը փոխելու հրաման է ընդունել պատվաստվողերի տարիքային շեմը դարձնելով 14-45 տարեկաննների համար։ Այս հրամանը, բանախոսների պնդմամբ, չի հրապարակվել նախարարության կայքում և պահվել է հանրությունից գաղտնի: Իրենք այդ առնչությամբ դիմել են ԱԱԾ-ին՝ հանցագործության մասին հաղոդում ներկայացնելով։

Նշենք, որ հիմա հրամանը տեղադրված է Առողջապահության նախարարության կայքում, թե երբվանից՝ նախարարությունից դժվարացան ասել։ Նախարարության ներկայացուցիչներն այսօրվա ասուլիսին նաև պնդեցին, որ պատվաստվողների տարիքային շեմը փոփոխելու համար իրենք ունեցել են բոլոր իրավական հիմքերը։

Մանրաասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան