«Էսօր ով չալարի՝ կարող է Ռոբերտ Քոչարյանին բաց նամակ գրել. ժամանակին գրեիք». Արամ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 11:42
Հայաստանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են բեռնափոխադրման խոչընդոտները
28.09.2026 | 11:31
Թրամփը հայտնել է Իրանի հետ սպասվելիք նոր բանակցությունների մասին
28.09.2026 | 11:20
Մեսին տպավորիչ գոլ է խփել տուգանային հարվածով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 11:11
ՏԻՄ ընտրությունների օրը ՆԳՆ 112 հեռախոսահամարին հանցագործությունների վերաբերյալ ահազանգ չի ստացվել
28.09.2026 | 10:56
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի դեմ խաղում
28.09.2026 | 10:48
Անահիտ Մանասյանը Բրյուսելում քննարկել է ՄԻՊ անկախության և արդյունավետ աշխատանքի երաշխիքները
28.09.2026 | 10:32
Համլետ Մանուկյանը` World challenge cup-ի հաղթող, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 10:17
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել
28.09.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 28-ի դրությամբ
28.09.2026 | 09:45
Պապիկյանը չհայտարարված այցով մեկնել է զորամասերից մեկը ու հետևել առավոտյան մարմնամարզությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
28.09.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
Բոլորը

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի՝ Ռոբերտ Քոչարյանին ուղղած աղմկահարույց նամակին, ասաց, որ  անթույլատրելի է համարում «ինտրիգային տարբեր խնդիրներով Վազգեն Սարգսյանի անունը շահարկելը»:

«Վազգենն ինձ էս ասաց, Վազգենն ինձ էն ասաց, էդ բաները իմը չեն, ես էդ դաշտ չեմ մտնելու»,- հայտարարեց Արամ Սարգսյանը՝ հավելելով. «Վազգենը տեսակետներ ասող մարդ է եղել, և կարող էր էդ տեսակետները Քոչարյանին ուղիղ ասել, որևէ մեկի ականջին կամ առանձին ասելու խնդիրներ չեմ տեսնում»:

Նշենք, որ Վահան Շիրխանյանը հարցաքննվել է Հատուկ քննչական ծառայությունում և պնդել նամակում ասածները: «Էսօր ով չալարի՝ կարող է Ռոբերտ Քոչրյանին նամակ գրել, ժամանակին գրեիք: Երբ որ Մուշեղ Սաղաթելյանն այդ առիթով նստում էր, այդ ժամանակ էր պետք այդ փաստարկները բերել»,- հայտարարեց Սարգսյանը։

Հարցին, թե երբ ինքը Հոկտեմբերի 27-ից հետո վարչապետ էր նշանակվում, իրեն հայտնի դարձե՞լ է, որ, օրինակ, Նաիրի Հունանյանը ԱԱԾ գործակալ է, Սարգսյանն ասաց. «Իհարկե՝ հայտնի դարձել են նման փաստերը, այդ փաստերը մամուլում գրվել են»:

Նա նաև հավելեց, որ միակ պաշտոնյան, որը կարող է հաստատել կամ հերքել դա, այդ ժամանակ գործը վարող զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն է:

Ինչ վերաբերում է Հոկտեմբերի 27-ի գործի վերաբացման հնարավորությանը, Սարգսյանն ասաց. «Եթե պիտի էլի ստուգեն ու գան, արտաքին քաղաքական վարկածին հասնեն ու այդտեղ կանգնեն, ես ժամանակին ասել եմ, որ դա պետք է անի ուժեղ պետությունը»: Նա հիիշեցրեց Ռուսաստանի ԱԱԾ պաշտոնյա Լիտվինենկոյի հայտարարությունը թունավորումից հետո, որ Հոկտեմբերի 27-ն իրականացրել են  ռուսական գաղտնի ծառայությունները: «Այս վարկածը ստուգելո՞ւ ենք, թե՞ չէ: Այսօրվա մեր պետությունը չունի այդ հզորությունը՝ այդ դաշտ մտնելու»,- հայտարարեց Արամ Սարգսյանը:

1998 թվականին Ռոբերտ Քոչարյանի շտաբի պետը Վլադիմիր Մովսիսյանն էր, իսկ քարոզչության պատասխանատուն՝ Վահան Շիրխանյանը, ով նամակում  բացահայտումներ է արել Քոչարյանի ընտրության մասին՝ գրելով. «1998թ., 30-ը մարտի, նախագահական ընտրությունների 2-րդ փուլ: Բացառապես Վազգեն Սարգսյանի խոսքին տրված 27 տոկոս քվեն դարձրիր քեզ համար 59 տոկոս և քեզ հռչակեցիր ՀՀ նախագահ, իսկ 73 տոկոս ստացած Կարեն Դեմիրճյանին «մեծահոգաբար» տվեցիր 41 տոկոս՝ խոստանալով նաև վարչապետի պաշտոնը՝ Վազգենի պահանջով։ Եվ, իհարկե, խաբեցիր, ինչպես միշտ»:

Այսօր մեկնաբանություններ կան, որ նաև Վազգեն Սարգսյանի հովանավորությամբ էր հնարավոր եղել այդ կեղծիքը: «Ընտրությունը Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի մեջ չէր: Եթե ընտրությունը Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի մեջ լիներ, Վազգեն Սարգսյանը 0 խախտում կաներ: Վազգեն Սարգսյանը խախտում անող մարդ չի, նա այդպիսին չի եղել։ Իր սիրած հայրենիքն այդ չի եղել: Հակասությունը Ռոբերտ Քոչարյան և Կարեն Դեմիրճյան է եղել»,- նշեց Արամ Սարգսյանը:

Դիտարկմանը, թե Վազգեն Սարգսյանը չի ընդվզել այդ կեղծիքի դեմ, Արամ Սարգսյանը տարակուսանք հայտնեց. «Ընդվզել է, չի ընդվզել, այս ինչ դաշտեր ենք մտնում… Մարդը եթե որևէ մեկին պաշտպանում էր, պարտադիր պետք է կեղծիքնե՞ր աներ»:

Վազգեն Սարգսյանի 60-ամյակի առթիվ Արամ Սարգսյանը վերջերս Արցախում էր, այնտեղ էր նաև Սերժ Սարգսյանը: Հարցին՝ շփվե՞լ են իրար հետ, Արամ Սարգսյանը դրական պատասխանեց՝ ասելով, որ զրույցներ ունեցել է Սերժ Սարգսյանի հետ Արցախում:

Ինչ վերաբերում է նամակում նշված՝ Մեղրիի տարբերակով Ղարաբաղի հարցը լուծելուն, Արամ Սարգսյանի խոսքով՝ այդ փաստը վաղուց կա, և ինքը միակն է, որ այդ տարբերակի մասին ցուցմունք է տվել Հոկտեմբերի 27-ի գործի անջատված մասով անմիջապես նախաքննության ընթացքում:

«Ռոբերտ Քոչարյանն իմ վարչապետության շրջանում Մեղրիի փոխանակման հարցը Անվտանգության խորհրդում քննարկել է, ինչի մասին ես ցուցմունք եմ տվել»,- ասաց Արամ Սարգսյանը:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մարինե Խառատյան