Հիշո՞ւմ եք, որ ձեր ճակատներին արյունով գրված է Գագիկ, Յուրիկ, Արթուր․ Հրեշտակների գումարտակի նախկին հրամանատարը՝ «Ծռերին»

Լուրեր

09.11.2026 | 16:07
«Քննություն կլինի և ճշմարտությունը կիմանանք՝ դավաճանություն եղե՞լ է պատերազմի ժամանակ, թե՞ չէ»․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 15:55
Հանրաքվեի ցանկացած ելք վատ է ՀՀ-ի համար․ մեր խնդիրն է՝ թույլ չտալ, որ հարցը դրվի հանրաքվեի․ Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 15:42
Վարազդատ Լալայան. «Պայքարը ցույց տվեց, որ այս մարզավիճակում էլ կարող էի հաղթել մրցակիցներիս». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 15:42
Ընդդիմադիր շարժման իրավաբանների ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 15:34
Թուրքիայում մեկնարկել է COP31 կլիմայական համաժողովը․ կմասնակցի նաև Փաշինյանը
09.11.2026 | 15:25
Հունվարի 1-ից  թոշակները 1000 դրամով չեն բարձրանա․ պատճառը թաղման նպաստի վճարումը դադարեցնելու մասին նախագծի չեղարկումն է
09.11.2026 | 15:15
«Մոսկվայի շանտաժի վերջը եկել է»․ Մոլդովան գործարկել է Եվրոպային կապող նոր էլեկտրահաղորդման գիծը
09.11.2026 | 15:03
Մեսին առաջինն է, որ երկրորդ տարին անընդմեջ արժանացել է MLS-ի «Ոսկե խաղակոշիկին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:56
Եվրոպան ճնշում կգործադրի ԱՄՆ-ի վրա ու կփորձի զսպել Թրամփին՝ կանխելու Ուկրաինային անբարենպաստ խաղաղության պարտադրումն ու Իրանի դեմ նոր հարվածները
09.11.2026 | 14:47
Էդուարդ Սպերցյանը հյուրընկալվել է «Կրասնոդարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:36
Մեզ վստահեցրել են, որ այդ նախագիծը ոչ մի կերպ չի փոխի տարածաշրջանի սահմանները․ Իրանի ԱԳՆ-ն TRIPP-ի մասին
09.11.2026 | 14:29
Թաղման նպաստները չեն չեղարկվի․ իշխանությունները հանրային դժգոհությունից հետո հրաժարվել են նախաձեռնությունից
09.11.2026 | 14:27
Մեկնեմ և ինձ ցույց տան ամենալավ իրավիճակը, ի՞նչ անեմ դրանից հետո. ՄԻՊ-ը` գերիներին այցելելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:15
Հայաստանի առևտրային պակասուրդը ռեկորդայի՞ն է․ ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները
09.11.2026 | 14:13
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Այսօր «Սասնա ծռեր» խմբի անդամների գործով դատարանում հարցաքննվեցին երկու տուժողներ` Սարգիս Գրիգորյանը և Գեղամ Խաչատրյանը: Գրիգորյանն ասաց, որ ամբաստանյալներին չի ճանաչում, գործից իրեն հայտնի է այնքան, որքան հայտնի է բոլորին: Նա ասաց, որ պետության կողմից տուժող է ճանաչվել, բայց ինքն իրեն տուժող չի ճանաչում. «Մեքենաս մնացել էր գնդի տարածքում և այդ տասնհինգ օրերի ընթացքում ընդամենը մեկ կրակոց է եղել մեքենայիս ուղղությամբ, որի համար ես ինձ տուժող չեմ ճանաչում»:

Հաջորդ հարցաքննվողը Հրեշտակների գումարտակի նախկին հրամանատար Գեղամ Խաչատրյանն էր, որն ասաց, որ հիմա այլևս ոստիկանական համակարգում չի աշխատում: Խաչատրյանը դատարանին ասաց, որ գնդի գրավման ժամանակ տարածքում չի եղել, իրեն զանգահարել են, հայտնել դեպքի մասին, եկել է և սկսել ծառայությունը. «3500 ԱՄՆ դոլար, ևս 340 հազար դրամ կար չհրկիզվող պահարանում, որը գոյացել էր մեքենայի վաճառքից, երբ եկա գնդի տարածք այդ գումարը չկար»:

Նա հայտնեց, որ հետագայում այդ գումարները հայտնաբերվել են գնդի տարածքից: Տուժողը նաև հայտնեց, որ տեսել է վիրավոր ոստիկան Գագիկ Մկրտչյանին, որն արնահոսում էր: Մեծավմասամբ հարցերին տուժողը տալիս էր կարճ պատասխան՝ չեմ հիշում։

Ամբաստանյալներից Արմեն Բիլյանը տուժողից հետաքրքրվեց՝ հիշո՞ւմ է, թե ինչպես էին փողոցներում ծեծում ՀՀ քաղաքացիներին, որին ի պատասխան տուժողը ասաց․ «Իսկ դուք հիշո՞ւմ եք, որ ձեր ճակատներին կարմիր արյունով գրված է Գագիկ, Յուրիկ, Արթուր»,- ակնարկելով ՊՊԾ գնդի գրավման օրերին սպանված ոստիկաններին։

Դատարանը ստիպված եղավ ընդհատել նրանց լեզվակռիվը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան