ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները ճիշտ որոշում կկայացնեն կազմակերպության նոր գլխավոր քարտուղար նշանակելու հարցում: Հունվարի 6-ին Երեւան-Մոսկվա-Մինսկ-Բիշքեկ-Աստանա տեսակամրջի ժամանակ այս մասին ասաց ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը՝ պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է, արդյոք, որ այդ պաշտոնում կընտրվի Հայաստանի ներկայացուցիչը: «Կարծում եմ՝ կազմակերպության անդամ պետությունների ղեկավարներն իմաստուն և փորձառու մարդիկ են ու ճիշտ որոշում կկայացնեն ՀԱՊԿ …

