ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Նոր Արտամետ գյուղում համագյուղացուց գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել նույն գյուղի 23-ամյա բնակչին: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2017 թվականի օգոստոս ամսին, Կոտայքի մարզի Նոր Արտամետ գյուղի բնակիչը՝ ծնված 1995թ., ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, անցնելով համագյուղացուն պատկանող …

