Աշխատավարձերի ուշացումներ՝ պետական որոշ հաստատություններում․ փող կա, բայց․․․

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

Պետական որոշ հաստատությունների աշխատակիցներ մի քանի ամիս է՝ ուշացումներով են աշխատավարձ ստանում։ Օրինակ՝ Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի մոտ 10 աշխատակից այս պահին չի ստացել փետրվար ամսվա աշխատավարձը։ Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց թանգարանի տնօրեն Հարություն Մարությանը։ Ըստ նրա՝ խնդիրը տեխնիկական է՝ գումարը կա, բայց փոխանցման պրոցեսի հետ է կապված ուշացումը։ Factor.am-ի տեղեկությունն այն մասին, որ  թանգարան-ինստիտուտի գրեթե բոլոր աշխատակիցների աշխատավարձերն են ուշացել, պարոն Մարությանը հաստատեց՝ հայտնելով, որ վերջին օրերին մեծ մասն արդեն ստացել է աշխատավարձ և այսօր միայն 10 անձ է սպասում գումարի։

Factor.am-ի տեղեկություններով՝ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ֆինանսական խնդիրներ ծագել են հատկապես այն պահից սկսած, երբ «Լույս» հիմնադրամը դադարեցրել է ֆինանսավորումը։

Հիշեցնենք, որը «Լույս»-ը հիմնադրել են Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Ըստ հիմնադրամի կայքի՝ նախկին այս պաշտոնյաներից բացի, հիմնադրամի գործադիր խորհրդում ընդգրկված են Վարդան Արամյանը, Արմեն Գևորգյանը, Վաչե Գաբրիելյանը։ «Լույս»-ը Ցեղասպանության թանգարան-ինստիտուտին վերջին անգամ գումար է փոխանցել 2018 թվականի դեկտեմբերին։ Հետաքրքրական է, որ ինստիտուտի աշխատակիցներին վճարվող գումարներում մեծ բաժին է կազմել «Լույս»-ի վճարների չափը, մասնավորապես՝ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի 80-ից ավելի աշխատակիցների աշխատավարձերի 40%-ը վճարել է «Լույս» հիմնադրամը։ Ֆինանսական հատկացումների դադարեցումից հետո թանգարան-ինստիտուտը դիմել է Հայաստանի Կառավարությանը՝ ֆինանսական բացը լրացնելու համար, և արդեն սկսած հունվար ամսից աշխատավարձերն ամբողջությամբ վճարում է Հայաստանի կառավարությունը։

Աշխատավարձերն ուշ են վճարվել նաև Մատենադարանում։ Factor.am-ի հետ զրույցում աշխատակիցներից մեկը նշեց, որ Մատենադարանում ուշ է վճարվել հունվար ամսվա աշխատավարձը։ Աշխատակիցներն այն ստացել են փետրվարի 14-ին։

Երկար ժամանակ գումարների են սպասել նաև Գիտությունների ազգային ակադեմիայի աշխատակիցները։ Ի տարբերություն մյուս հիմնարկների, այստեղ երկու ամիս ուշացումով է վճարվել գիտական կոչումների համար տրվող գումարը։ Հունվար և փետրվար ամսվա գումարները վճարվել են մարտ ամսին։ Նշենք, որ գիտական կոչումների համար ստացվող գումարի պակասություն զգացել են ԳԱԱ մի քանի ինստիտուտների աշխատակիցները։ Որոշ ինստիտուտների հաշվապահները գնացել են ռիսկի և ներքին ռեսուրսների հաշվին վճարել են գիտական կոչումների համար տրվող գումարները՝ հույսով, որ պետությունն ի վերջո կկատարի գումարի փոխանցում։ ԳԱԱ աշխատակիցներից մեկը Factor.am-ին պատմեց, որ վճարների ուշացմանը տրվում էր մեկ բացատրություն: «Ասում էին՝ ֆինանսների նախարարությունը գումարը բաց չի թողել։ 30 հազար դրամ էին տալիս, ասում՝ յոլա տարեք, մինչև տեսնենք՝ երբ գումար կլինի»,- ասաց մեր զրուցակից գիտնականը։

Factor.am-ը կապ հաստատեց Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի հետ։ Նա նախ հերքեց գումարների ուշացման հանգամանքը, պնդելով, որ նախագահության անդամները ժամանակին ստացել են գիտական կոչումների համար տրվող գումարներ։ Երբ պարզաբանեցինք, որ ուշացումներ եղել են ԳԱԱ ինստիտուտներում, պարոն Մարտիրոսյանը չհերքեց այս տեղեկությունը։ Նշեց, որ Ակադեմիան ֆինանսավորում ստանում է Գիտության պետական կոմիտեից։ Գումարներն ստանալուց առաջ նախ ֆինանսական հայտ է ներկայացվում Գիտության պետական կոմիտե, ինչին նախորդում է ցուցակների ճշգրտման փուլը։ Այսինքն՝ դանդաղումը, հնարավոր է, այս փուլում տեղի ունեցած լինի։ Ըստ պարոն Մարտիրոսյանի՝ փոխվել է նաև ֆինանսավորման ձևը և հաշվապահություններն աշխատում են մեծ ծանրաբեռնվածությամբ: «Կարող եմ վստահ ասել, որ ուշացման մեղքը պետությանը կամ Կոմիտեինը չէ։ Կոմիտեն ունեցել է գումարը, հավանաբար հայտերն են ուշ ուղարկվել և ֆինանսավորումը ուշացել է»,- ասաց Ռադիկ Մարտիրոսյանը։

Ֆինանսների նախարարության մամուլի խոսնակ Աննա Վարդանյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ խնդիրը կապված չէ Ֆինանսների նախարարության հետ։ Գործընթացն այնպիսին է, որ Ֆինանսների նախարարությունը պետք է ստանա ֆինանսավորման հայտ և ըստ դրա՝ գումարը փոխանցվի հայտատուին։ Եթե ֆինանսավորման հայտը չի ներկայացվում Ֆինանսների նախարարություն, բնական է, որ գումար այդ ուղղությամբ չի փոխանցվում։

Կարելի է ենթադրել, որ աշխատավարձերի ուշացման խնդիրը ներառում է պետական համակարգի զգալի հատված։ Կառավարության մարտի 21-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե ստացել է նամակ այն մասին, որ Հայաստանում գործող «Արմաթ» լաբորատորիաների ավելի քան 260  խմբակավար արդեն երեք ամիս է՝ աշխատավարձ չի ստացել․ «Ես ուզում եմ հասկանալ, սենց բան ո՞նց է հնարավոր, որ մարդիկ պետական համակարգի աշխատողներ են ու երեք ամիս է՝ աշխատավարձ չեն ստացել»,- Կառավարության անդամներին հարց էր ուղղել վարչապետը։

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը պտասխանել էր, որ «Արմաթ» լաբորատորիաները նախկինում ֆինանսավորվել են դրամաշնորհով, իսկ այժմ փոխվել է ֆինանսավորման կարգը, այն պետք է իրականացվի մրցույթի արդյունքում, ինչին համաձայն չեն եղել լաբորատորիաների աշխատակիցները։ Նախարարը նաև հավելել էր, որ այս հարցում արդեն  համաձայնություն են ձեռք բերել աշխատակիցների հետ, մրցույթի ձևը փոխվել է ուղիղ դրամաշնորհայինի, և առաջիկայում հարցը կկարգավորվի: «Բայց մարդիկ 3 ամիս է աշխատավարձ չեն ստացել, ո՞նց է դա լինում»,- հետաքրքրվել էր վարչապետը՝ նշելով, որ տրամաբանությունն այն է, որ  եթե Կառավարությունը ֆինանսավորման կարգը է փոխում, ապա դա անում է, որ լինի ավելի լավ, ուստի հարց է առաջանում՝  իսկ ինչո՞ւ է վատ։

Ռոբերտ Անանյան