2018 թվականի փետրվարի 13-ին Երևանի ավագանու հերթական նիստի ընթացքում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ գործը կարճվել է։ Նախադեպ դարձած ծեծկռտուքը ծագել էր «Երկիր Ծիրանի» կուսակցության 3 անդամների և ՀՀԿ-ականների միջև՝ այն բանից հետո, երբ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները դիմակներ էին հագել և փորձել Նուբարաշենից ապակե տարաներով բերված կոյուղաջուրը մոտեցնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին։ Կարճ ժամանակ անց, հարուցվել …

