Ոչ ոք չի հասկանում՝ ինչպես 14 մլն դոլար կաշառքի համար մեղադրվող Արամ Հարությունյանը կամ Գոնսալեսը երկրից դուրս եկան, իսկ «Սպայկայի» տնօրենը կալանավորվեց․ Կարեն Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
Բոլորը

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը չի հասկանում, ինչպես է ստացվել, որ նախկին հանրապետական պատգամավոր, 14 մլն դոլար կաշառքի համար մեղադրվող Արամ Հարությունյանը կարողացավ Հայաստանից դուրս գալ, Գոնսալեսը՝ նույնպես, իսկ «Սպայկայի» նման խոշոր ընկերության տնօրենը կալանավորվեց:

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ իր մտահոգությունները հայտնեց քաղտեխնոլոգը՝ անդրադառնալով «Սպայկա» ընկերության տնօրենի կալանավորմանը։

««Սպայկա»-ի և ցանկացած այլ  խոշոր տնտեսական միավորի հետ այդպես վարվելը չեմ հասկանում։ Խնդիրն այն է, որ եթե կատարվել է հանցագործություն՝ հարկեր չեն վճարվել, ապա կասկածից վեր է, որ պետք է իրականացվեն որոշակի գործողություններ։ Իսկ արդեն ապրիլ ամիսն է, այս տարի, ըստ մասնագետների, սպասվում է բավականին լուրջ բերք, և չկա այդ ընկերությանն այլընտրանքը: Ցավոք սրտի, ՀՀ-ի տնտեսությունը միշտ եղել է այնպիսին, որ շատ ոլորտներում այլընտանքներ չեն եղել: Կան մոնոպոլիաներ, հետևապես ես չեմ հասկանում «Սպայկա» ընկերության տնօրենի ձերբակալությունը»,- ասաց  Կարեն Քոչարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան